Հաստատվել է 2026 թվականի առաջին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

Ուշադրության կենտրոնում 14 Հունվար, 2026 12:41 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ Երևանի թիվ … Read more

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը նույնպես: Հայաստանը առավել կայուն միջավայրում չի եղել ու սրանում դեր ունեն այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել: Այս ամենը շատ մեծ հնարավորություններ են բացում: Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին … Read more

Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է քաղաքացու դի

Հունվարի 14-ին, ժամը 10։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է  ժամը 10:48-ին, մարվել՝ … Read more

Քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքների մասին

Քննարկել ենք այն խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում խաղաղության դրական տենդենցներին, ասել է Միրզոյանը ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Իմ և ԱՄՆ պետքարտուղարի միջև հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը։ Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իր և ԱՄՆ պետքարուղար Մարկո Ռուբիոյի` հունվարի 13-ին … Read more

Թրամփի անձնական ներգրավվածությունը վճռորոշ դեր է ունեցել. Փաշինյանը TRIPP նախագծի առիթով շնորհավորեց տարածաշրջանին, նաև ԱՄՆ-ին և ԵՄ-ին

Պրոցեսները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են. «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես առիթ ունեցա շնորհավորելու հայաստանցիներին՝ երեկ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով ՀՀ-ի և ԱՄՆ կառավարության կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIPP նախագծի մասին է։ Ես ուզում եմ բոլորին շնորհավորել նաև մեր … Read more

Հերթական լուրջ առաջընթացը ՀՀ-ի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ․ Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան․ Հարությունյան

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ: Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան:   ՀՀ-ն հստակորեն պահպանում է.   օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված ՀՀ ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ … Read more

Միրզոյանը համարում է, թե գերիների հարցը «մի փոքր» չի համապատասխանում խաղաղության օրակարգին

Արարատ Միրզոյանը համարում է, թե գերիների հարցը «մի փոքր» չի համապատասխանում խաղաղության օրակարգին Վաշինգտոնում հեռավար ասուլիսի ընթացքում նա ասաց. «Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք էս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող տենդեցներին, իհարկե Ադրբեջանում պահվող անձանց հարցը էդ հարցերից մեկն է»,–ասաց ՀՀ ԱԳ նախարարը` խուսափելով կիրառել գերի բառը։

ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է. Միրզոյանը՝ TRIPP-ի բաժնեմասերի վերաբերյալ

Մեծ հաշվով դա բանակցությունների արդյունք է և արտացոլում է երկրների ներդրումները: Այդ մասին ԱՄՆ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է TRIPP-ի բաժնեմասերի միայն 26 տոկոսը պատկանելու ՀՀ-ին, իսկ ամենամեծ մասը՝ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին: «Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ է անելու: Ես չեմ խոսում … Read more