ՈւՂԻՂ․ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» հիմնադրման միջոցառմանը

Շվեյցարիայում ընթանում է Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» հիմնադրման միջոցառումը, որի ներկա են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Միացյալ նահանգների նախագահը թվելով իր վարչակազմի օրոք դադարեցված պատերազմները՝ հիշատակեց նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Նա ասաց, որ այդ երկրներից շատերի առաջնորդները դարձել են իր բարեկամները: Մանրամասները՝ տեսանյութում․

Հայաստանի դեմ Ադրբեջանի վարած հիբրիդային պատերազմում Նիկոլը հանդես է գալիս Իլհամի կողմից

ԱԺ-ում Նիկոլը հստակեցրել է, թե Հայաստանի էներգետիկ համակարգին ինչպիսի ապագա է սպասվում: «Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից»,-մասնավորապես՝ հայտարարել՝ է Նիկոլը՝ հպարտորեն մատնացույց անելով բենզինի էժանացած գները: Եթե իսկապես Նիկոլին հաջողվի կյանքի կոչել իր արևմտյան տերերի նպատակները, ապա դա հսկայական … Read more

Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթացի մասին

Միացյալ Նահանգները զգալի առաջընթաց է գրանցում Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք, և կարծում եմ, որ մենք զգալի առաջընթաց ենք գրանցում (ուկրաինական հակամարտության կարգավորման գործում – խմբ.)», – ասել է Թրամփը Ղազայի հարցով «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ։

Թրամփը «Աբխազիան և Հարավային Օսեթիան հանձնում է Ռուսաստանի՞ն», թե՞ Պուտինի առջև «Վրաստանով ճանապարհ բացում դեպի Հարավային Կովկաս»

Ով կարող է «ոչ» ասել Թրամփին: Դա ընտրություն է ընտրություն չունենալու մասին: «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը ստորագրելու արարողության մասին, ինչպես փոխանցել է իսրայելական ռուսալեզու vesty-ն, Reuters-ին Դավոսում ասել է «արաբական երկրներից մեկի արտաքին գործերի նախարարը»: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Դոնալդ Թրամփից ստացած առաջարկությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մոսկվան վերջնական պատասխան … Read more

Փաշինյանը ստորագրեց «Խաղաղության խորհրդի» հիմնադիր փաստաթուղթը

Շվեյցարական Դավոսում մեկնարկել է Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կազմակերպած «Խաղաղության խորհրդի» արարողությունը։ Արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում նախագահ Թրամփը անդրադարձավ նաև Հայաստանին և Ադրբեջանին՝ նշելով, որ երկրների առաջնորդներն իր ընկերներն են։  Ելույթից հետո տեղի ունեցավ նախաձեռնության հիմնադիր փաստաթղթի վավերացման արարողություն, որից հետո նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Լևիթը պաշտոնապես հայտարարեց, որ Խաղաղության խորհուրդը … Read more

Աշոտ Սմբատյանը Զուրաբ Աբաշիձեի և Բեքա Օդիշարիայի հետ քննարկել է հայ ու վրաց ժողովուրդների միջմշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ հարցեր

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի մունիցիպալիտետի Քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի և խորհրդի կրթության ու մշակույթի…

Նիկոլ Փաշինյանը վերածել է Հանրային հեռուստատեսությունը իր անձնական դուքյանի – Նորություններ 22.01.2026

Պետրոս Ղազարյանը երկու օր առաջ հարցազրույց է տվել, որում փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչու ինձ` Լևոն Զուրաբյանիս չի կանչում Հանրային հեռուստատեսության եթեր: Ահա նրա հիմնավորումը. «Լևոն Զուրաբյանը նենց սպառնում ա իշխանությանը, որ իշխանությունները զանգեն ինձ ասեն «էս Լևոն Զուրաբյանը 0,7 տոկոս ունի, հանկարծ որ կանչես, կարող ա 1,2 տոկոս լինի՞»: Լավ եմ արել, … Read more

Գիտության և կրթության նվաճումներ ունեցողները ձմեռային զորակոչից տարկետում կստանան

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին՝ նրանց կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով։ Տարկետումը կտրամադրվի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող քաղաքացիներին, որոնք ունեն բարձր ուսումնական արդյունքներ կամ գիտական ու օլիմպիական նշանակալի ձեռքբերումներ։ Տարկետում կարող են ստանալ նաև միջազգային առարկայական օլիմպիադաների մրցանակակիր դպրոցականները, հանրապետական օլիմպիադաների … Read more