Արտաշատում «Opel»-ը բախվել է շիրմաքարի․ ամուսինները և անչափահաս երեխաները հիվանդանոցում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Թ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել գերեզմանատան տարածքում, բախվել շիրմաքարի, կոտրել այն ապա հայտնվել քարե պատնեշի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի … Read more

Ադրբեջանական «Բասարգեչար» գինիու պիտակին Գեղարքունիքի մարզն է․ փաստաբան

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։ Դուք … Read more

Իշխանության իրական նպատակը եկեղեցու՝ որպես ինստիտուցիոնալ հակակշռի կազմաքանդումն է, հեղինակության արժեզրկումը, վերահսկողության հաստատումը

Մի պահ պատկերացրեք իրավիճակ, երբ ծնողներն ուզում են կնքել իրենց զավակներին, զույգերն ուզում են պսակադրվել եկեղեցում, մարդը՝ կյանքի ծանր պահին, ուզում է խորհուրդ ու պատգամ առնել, զինվորն ուզում է կիսվել իր մտքով ու կարոտով, հարազատները հուղարկավորել իրենց հանգուցյալ հարազատին: Այս բոլոր դեպքերում միջնորդը մեկն է՝ հայ հոգևորականը։ Նա է կնքողը, պսակադրողը, խորհուրդ տվողը, լսողը, մխիթարողն … Read more

Հայ Եկեղեցին եղել է, կա և պիտի մնա մեր ժողովրդի հոգևոր Մայրն ու միասնության առանցքը. Վարդ քահանա Գյոզալյան

Ես՝ Տեր Վարդ քահանա Գյոզալյանս, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդի և սպասավոր, վերահաստատում եմ իմ անսասան որդիական հավատարմությունն ու լիակատար նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ինչպես նաև նրա գահակալ, ազգընտիր և աստվածընծա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդ քահանա Գյոզալյանը։ «Միևնույն ժամանակ, խոր ցավով և մտահոգությամբ եմ արձանագրում … Read more

Ընդդիմությունը չի հասկանում, որ միավորման տարբեր ֆորմատներ կան․ Ա․Սեդրակյան

Ընդդիմությունը չի հասկանում, որ միավորման տարբեր ֆորմատներ կան․ Ա․Սեդրակյան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին «Ներկա իրավիճակում Հայաստանի քաղաքական դաշտում, ընտրական դաշտում հնարավոր բոլոր աշխարհաքաղաքական, տեկտոնիկ համատեքստում անսպասելի փոփոխությունները կարող են լինել միայն արտաքին ուժերի միջամտությամբ։ Ներքին դասավորությամբ ես չեմ տեսնում որևէ հիմք մտածելու, որ առաջիկա ընտրություններին այս իշխանությունը չի վերարտադրվի մի պարզ պատճառով՝ նախ ընդդիմության կոնսոլիդացիան չի … Read more

Իրանում զոհերի թիվը հասել է 62-ի

Իրանում բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, հայտնում է Reuters-ը։ Նրանց թվում են 48 ցուցարարներ և անվտանգության 14 աշխատակիցներ։ Ամենամեծ բախումները գրանցվել են երկրի արևմտյան շրջաններում, մայրաքաղաք Թեհրանում։ Հիշեցնենք՝ Իրանում բողոքի ցույցեր են ընթանում տեղական արժույթի անկման պատճառով։

Իրանում զոհերի թիվը հասել է 62-ի ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրանում բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, հայտնում է Reuters-ը։ Նրանց թվում են 48 ցուցարարներ և անվտանգության 14 աշխատակիցներ։ Ամենամեծ բախումները գրանցվել են երկրի արևմտյան շրջաններում, մայրաքաղաք Թեհրանում։ Հիշեցնենք՝ Իրանում բողոքի ցույցեր են ընթանում տեղական արժույթի անկման պատճառով։

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է խաղաղ բողոքները երկրում բռնության վերածելու մեջ

10 հունվարի 2026 – 11:58 AMT PanARMENIAN.Net – Իրանն ԱՄՆ-ին է պատասխանատու համարում երկրում տեղի ունեցող խաղաղ բողոքները հակակառավարական բռնի գործողությունների վերածելու համար։ Այդ մասին հայտնի է դարձել հունվարի 9-ին՝ Իսլամական Հանրապետության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակից: Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները մեղավոր է «խաղաղ բողոքները բռնության, սաբոտաժի գործողությունների և վանդալիզմի վերածելու մեջ», գրում … Read more

Արմավիրր մարզում 11-ամյա երեխան ՏԻՐ-ի հրացանով կրակել է եղբոր ճակատին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

10 Հունվարի, 2026 Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում երեխաների հետ խաղալիս, պատահաբար ճակատին հարված ստանալու հետևանքով «ճակատի պատռած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ ծնողի կողմից  «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է  SHAMSHYAN.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ … Read more

ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ. Փհենյանը հերքել է

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Հարավային Կորեան 2026 թվականի հունվարի 4-ին և անցած տարվա սեպտեմբերի 27-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով…