Ընթացիկ տարում նախատեսվում է ներկայացնել նոր Սահմանադրության տեքստը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, միասնական դատական վարչարարության և դատական գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.7% տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում  գործարկվել են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և ներկայում էլեկտրոնային գործերի քանակը կազմում է 72%, Arlis-ի արդիականացված հարթակը, որն ինտեգրվել է նաև e-Draft-ի հետ՝ ապահովելով … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 07.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 07.01.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Ինչի մասին է լռում Մոսկվան, կամ պարտքեր կուտակած «Ռուսական երկաթուղիների» դուստր ՀԿԵ-ին սպասվո՞ւմ է ՀԷՑ-ի ճակատագիրը Հալեպում հայերի մի մասն ապաստանել է եկեղեցու սրահում․ համայնքը անվտանգության միջոցներ է ձեռնարկել Իրանում տնտեսական բողոքը վերաճել է քաղաքական պահանջի․ փորձագետները կանխատեսում են, որ ցույցերը կշարունակվեն Back to top button

Արևմտյան Եվրոպայի երկրները մեծացնում են Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի սպառնալիքը. Սիյարտո

Հունգարիան մերժում է Արևմտյան Եվրոպայի երկրների կողմից Փարիզում կայացած հանդիպմանը ընդունված որոշումները, քանի որ դրանք ուղղված են Ուկրաինայում հակամարտության երկարաձգմանը, դրանով իսկ սպառնալով պատերազմով Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով հունվարի 6-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպման արդյունքները։ «Ուկրաինայում ռազմական ներկայություն հաստատելու ձգտելով՝ Արևմտյան Եվրոպայի … Read more

Իսպանական Forbes-ի ընտրությունը․ Հայաստանը 2026թ․ ճամփորդությունների լավագույն 26 ուղղությունների թվում է

Հայաստանն իսպանական Forbes-ի 2026թ․ ճամփորդական լավագույն 26 ուղղությունների ցանկում է ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Իսպանական Forbes-ը կազմել է 2026 թվականի համար նախատեսված 26 զբոսաշրջային ուղղությունների ընտրանին՝ դրանում ներառելով նաև Հայաստանը։ «Ուշադրություն դարձրեք այս 26 ուղղություններին, որոնք մենք առաջարկում ենք 2026 թվականի համար, և գալիք տարին դարձրեք ձեր կյանքի ամենահագեցած ճամփորդական տարին», – գրում են … Read more

Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել․ 1 ժամ թույլտվություն՝ հոր հոգեհանգստին

ArmLur.am-ը գրում է․ Հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել եւ տարել են հոր հոգեհանգստին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որ 3 օր թույլատրեն մասնակցի իր հոր հոգահանգստին եւ հուղարկավորությանը, սակայն ընդամենը մեկ ժամ են թույլ տվել մասնակցի իր հայրիկի հոգեհանգստի արարողությանը։ Սպանությունից անցել է 7 օր, սակայն մինչ օրս … Read more

Դպրոցներից մեկում փրկարարները ջեռուցման մարտկոցի արանքից դուրս են բերել երեխայի արգելափակված ձեռքը

Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները կարողացել են արգելափակումից դուրս բերել երեխայի ձեռքը։ Հոսպիտալացման կարիք չի եղել։ Hayastan.news-ը` Telegram-ում

2025 թ. ընթացքում ապահովել ենք 2024 թ. ցուցանիշից 334.3 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ նախագահ

Բյուջեով նախատեսված հարկային եկամուտներն ապահովվել են և գերազանցել կանխատեսումները: Ամբողջ տարվա ընթացքում հարկ վճարողների հետ միասին կարողացանք պահպանել հարկային եկամուտների կայուն երկնիշ աճը՝ տարին ավարտելով բարձր արդյունքներով: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:   «Այսպես, 2025 թ. ընթացքում հարկ վճարողների հետ ապահովել ենք 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և … Read more

Իրավիճակը՝ Հալեպում. հայ համայնքը միայն նյութական վնաս է կրել – 5tv

Այսօր մինչև կեսօր են ռազմական գործողությունները շարունակվել Հալեպում: Այդ մասին «Հայլուր»-ին հայտնել է Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: Ըստ նրա, հայ համայնքը միայն նյութական վնաս է կրել: