Դրանից հետո այս գռոտեսկին պիտի մասնակցե՞նք. իհարկե, ոչ. Արթուր Խաչատրյան – 5tv

«Ազգային ժողովի նախագահն ասում է՝ «գնացեք ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է», ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա, հենց հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք՝ ինչ էր լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7-ին: Դա է … Read more

Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի, այլ ոչ թե ընդդիմության վրա. Արծվիկ Մինասյան – 5tv

Վերջին նստաշրջանի հենց սկզբից միանգամից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել իր ապօրինի գործողությունները՝ այդ թվում նաև սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով: Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ուզում եմ արձանագրել երկու կարևոր հանգամանք: Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք՝ վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները, ոչ միայն առհամարել եք ժողովրդի … Read more

Նարեկի պայքարը համակարգի դեմ է, որի կամայականություններից ապահովագրված չենք ոչ մեկս. Ռուսլան Բաղդասարյան

Ռուսլան Բաղդասարյանը գրում է. «Նարեկ Սամսոնյանը ծայրահեղ քայլ է արել՝ սկսելով հացադուլ: Այսօր արդեն 11 օր է: Ես կոչ չեմ անի ընկերոջս դադարեցնել այն , որովհետև իր այդ անձնազոհությամբ նա փորձում է բոլորիս ցույց տալ, որ յուրաքանչյուր մարդու կյանքն աներկբա կարևոր է, բայց ոչ այնքան, որքան անհրաժեշտությունը ունենալ Հայաստան, որտեղ արդարադատությունը ընտրովի չի լինի: Նրա … Read more

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

ՀՀ-ում ակնհայտորեն նկատվում է «ամերիկանացման» քաղաքականությունը։ Եթե գնում ենք «ամերիկանացման» ճանապարհով, ապա վատ չէր լինի, եթե քաղաքական իշխանությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ վարած իրենց քաղաքականության ընթացքում կարգալույծ հոգևորականներին և նրանց դատական հայցերը վարույթ ընդունած դատավորներին «օգտագործելու» մասին որոշում կայացնելիս նկատի ունենային նաև ԱՄՆ սահմանադրական իրավունքը և Գերագույն դատարանի Milivojevich և Hosanna-Tabor գործերով դիրքորոշումը։ Այս … Read more

Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր

Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին «Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ երկրորդ ընթերցմամբ միայն մեկ բան է փոխվել․ «օրենքը ուժի մեջ … Read more

Ազգային ժողովը սկսել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը

Ազգային ժողովը հունվարի 19-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո  սկսել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը: Այն այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանն է: Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն … Read more

Աշտարակի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերել և իրացրել

19 Հունվարի, 2026 Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական … Read more