Ճապոնիայում երկրաշարժ է եղել
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ չորեքշաբթի Իվատե պրեֆեկտուրայի ափերի մոտ նախնական 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Սինհուա գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Մորիոկա քաղաքում և Ճապոնիայում օգտագործվող 7 բալանոց սեյսմիկ ինտենսիվության սանդղակով կազմել է 4,0 մագնիտուդ։ Ցունամիի մասին նախազգուշացում չի արվել։