Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի երկրորդ խմբաքանակը

Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նախատեսվում է փոխադրել 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A95 տեսակի բենզին: Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Մարտունու ԲԿ-ի ազատված, ապա նորից նշանակված տնօրենը մասնակցել է Փաշինյանի ուխտերթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների եւ աջակիցների հետ ուխտերթ էր կազմակերպել երեկ՝ հունվարի 6-ին, որին մասնակցում էր իշխանական ողջ էլիտան։ Եվ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ակտիվ կիրառվել է նաև վարչական ռեսուրս։ Երթը մեկնարկել էր  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ մինչ այդ քաղաքական էլիտան Սուրբծննդյան պատարագի էր մասնակցում աջակիցների հետ։ Իշխանությունները փորձել են իմիտացիա ստեղծել, թե Փաշինյանի … Read more

Բերիո Թեմի առաջնորդը Արամ Ա Վեհափառի հետ քննարկել է Հալեպում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Բերիո Թեմի առաջնորդ Սրբազան հայրը այցելել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարեան, այսօր՝ Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ի առաւօտեան։ Մակար սրբազան Վեհափառ Հայրապետին զեկուցեց թեմի գործունէութեան մասին, յատկապէս Հալէպի, Ճէզիրէի, Դամասկոսի եւ այլ շրջաններու մէջ։ Հանդիպման ընթացքին արծարծուեցաւ … Read more

Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությամբ տեղի ունեցավ «Հայոց Սուրբ Ծնունդ» խորագրով հոգևոր-դասական համերգ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տեղի է ունեցել «Հայոց Սուրբ Ծնունդ» խորագրով հոգևոր-դասական համերգ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը խոսք է հնչեցրել միջոցառման ժամանակ. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» աշխարհասասան ավետիսը, որն այսօր առավոտյան հնչել էր մեր սուրբ եկեղեցիներում, հնչեց նաև երաժշտության այս … Read more

Թրամփը հայտարարել է, որ առանց իր մասնակցության Ռուսաստանը կգրավեր ամբողջ Ուկրաինան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց բանակցային գործընթացին իր մասնակցության, Ռուսաստանը արդեն վերահսկելիս կլիներ ողջ Ուկրաինան։ Սպիտակ տան ղեկավարը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։ Ըստ Թրամփի՝ ինքը «միայնակ վերջ է դրել ութ պատերազմի»։ «Եվ ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան հիմարաբար որոշեց չշնորհել ինձ Նոբելյան խաղաղության մրցանակը», – գրել է ԱՄՆ նախագահը։ Ամերիկացի առաջնորդը … Read more

Ֆրանսիական աջակողմյան կուսակցության առաջնորդը կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ

7 Հունվար, 2026 19:27 Քաղաքականություն Ֆրանսիական  «Հայրենասերներ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ՝ Ուկրաինա մի քանի հազար զինվորականներ տեղակայելու հայտրարության ֆոնին։ Այս մասին նա հայտնել է X-ում։ «Մակրոնը ակնհայտորեն ուզում է պատերազմ. Որպեսզի չեղյա՞լ հայտարարի 2027 թվականի ընտրությունները, պահի՞ ֆրանսիացիների վախի մթնոլորտում, հասնի «եվրոպական … Read more

Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.7% տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և ներկայում էլեկտրոնային գործերի քանակը կազմում է 72%, Arlis-ի արդիականացված հարթակը, որն ինտեգրվել է նաև e-Draft-ի հետ՝ ապահովելով … Read more

Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Պաշտպանության նախարարը շրջել է հավաքակայանում, … Read more