«Թրամփն ազատ է արձակել լցանավի անձնակազմի ռուսաստանցի անդամներին»․ Զախարովա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատ է արձակել Հյուսիսատլանտյան օվկիանոսում ամերիկացիների կողմից կալանված «Մարիներ» լցանավի անձնակազմի երկու ռուս քաղաքացիներին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան նշել է, որ քաղաքացիներին ազատ արձակելու խնդրանքով Թրամփին դիմել է Մոսկվան։

Թիվը հայտարարվել է՝ 5 200 000 դրամ․ Դավիթ Ղազինյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի մասին

  «Ինչ վերաբերում է կառավարչի աշխատավարձին, երբ ասում ես՝ «գնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության ինչ-որ բան անելու», շատ դժվար է մարդկանց բացատրել, որ 7-8 անգամ ավել աշխատավարձ ստանալով գնում ես հանուն Հայաստանի Հանրապետության ինչ-որ բան անելու: Հիմա՝ ինչ՞nւ չի հրաժարվել այդ աշխատավարձից, չեմ կարող ասել: Թիվն էլ հայտարարվել է՝ 5 200 000 դրամ»,- այս մասին ասուլիսի … Read more

Ինչու է կանգ առել Հայաստան–Իրան բարձրավոլտ գիծը և ինչ արժե դա երկրին. Արթուր Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ շատերիդ ուշադրությունը սևեռված է Իրանի վրա, եկեք ձեզ մի փոքր պատմություն պատմեմ մեր` ինքնիշխան, պատարագասեր, հիբրիդածին վարչակազմի հերթական գլուխգործոցի մասին: Ուրեմն, 2015 թվականին ՀՀ-ն Իրանի հետ պայմանագիր է կնքում բարձրավոլտ էլեկտրոենթակառուցվածք ստեղծելու համար, որը թույլ կտար մեր արտադրած ավելցուկը մատակարարել Իրանին: Նախատեսվում … Read more

Արցախի նախագահի պաշտոնակատար Ա. Դանիելյանի որոշմամբ Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ. 1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: 2. Սույն հրամանագիրն … Read more

«Թող նորմալ ընդդիմություն լինի, որ իշխանությունն էսքան չհաբրգի». Նարեկ Սամսոնյան

Դատարանում լրագրողի՝ հետտոնական մաղթանք ունե՞ք հայ ժողովրդին հարցին, Նարեկ Սամսոնյանն այսպես պատասխանեց. «Այո, ունեմ. որ էս իշխանությունների հաբրգածության պատճառները վերանան: Այսինքն՝ նորմալ ընդդիմություն լինի, որ էս իշխանությունը չկարողանա էսքան հաբրգի»: Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև խժդժություններով։   Եղել են բախումներ մի կողմից անվտանգության ուժերի, իսկ մյուսից՝ ցուցարարների մեջ ներթափանցած արմատական տրամադրություններով անձանց և սադրիչների միջև։ Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։    Իրավիճակն այս առավոտի դրությամբ դուրս չի եկել պետական մարմինների … Read more

Սա ոչ միայն անհատ այլախոհների, այլև ԶԼՄ-ների դեմ ճնշում է. Հայկ Մամիջանյան – 5tv

Հայաստանում այս պահին 50-ից ավելի քաղբանտարկյալ կա, ինչն աննախադեպ թիվ է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը նաև ԶԼՄ-ների նկատմամբ ճնշում է։

Դադարեցվել են Թուրքիայից դեպի Իրան չվերթները

Իրանում արդեն 12 օր շարունակվող ցույցերի պատճառով «Turkish Airlines»-ը, «AJet»-ը և «Pegasus»-ը ժամանակավորապես դադարեցրել են չվերթները դեպի Իրան։ Մասնավորապես նշվել է, որ «Turkish Airlines»-ը չեղարկել է 17 չվերթ հունվարի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ Չվերթները նախատեսված էին Թեհրան, Թավրիզ և Մաշհադ քաղաքներ։ «Pegasus.-ը հայտարարել է, որ չողարկում է հունվարի 9-ին բախատեսված չվերթները, իսկ «AJet»-ը չեղարկել է … Read more

Շվեյցարիան Երևանին ու Բաքվին կոչ է արել շարունակել կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերը

Հունվար 09,2026 15:10 Factor. Շվեյցարիան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ շարունակել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու ջանքերը։ Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից։ Գերատեսչությունը նաև ընդգծել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը՝ հարավկովկասյան երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։ «Շվեյցարիան ողջունում … Read more