Նրանք զոհվել են՝ միջազգային հանրության հաճախ հանցակից անտարբերության պայմաններում․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել Եռաբլուրից՝ կից գրելով․ «Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար ընկած իր զինվորներին։ Նրանք զոհվել են՝ դիմակայելով Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիային՝ միջազգային հանրության հաճախ հանցակից անտարբերության պայմաններում։ Նրանց հիշատակը պարտավորեցնում է ինձ․ ես շարունակելու եմ պաշտպանել հայ ժողովրդին»։