Գարեգին 2-րդը փորձել է խոչընդոտել ղարաբաղցի ուսանողներին ուղղված օգնույթունը. civic.am

Ըստ civic.am-ի՝ Գարեգին 2-րդը փորձել է խոչընդոտել ղարաբաղցի ուսանողներին ուղղված 100 հազար դոլարի օգնությունը։ Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցման գործընթացի շրջանակում Երևանի պետական համալսարանը դիմել է իր գործընկերներին և բարեկամ կառույցներին։ Առաջին արձագանքներից մեկը ստացվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից՝ թեմակալ առաջնորդ Հովնան Սրբազանի գլխավորությամբ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ավելի քան … Read more

ԱՄՆ-Եվրոպա անմիջական բախում կլինի՞. Թրամփը Գրենլանդիան համարում է ԱՄՆ ազգային անվտանգության հարց

Վենեսուելայից ուզածը ստանալուց հետո Սպիտակ տունը նորից թեժացրել է Գրենլանդիան գնելու թեման:  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի իր հրթիռային պաշտպանության ենթակառուցվածքների համար։  Ըստ նրա՝ Դանիան չի կարողանում պատշաճ երաշխավորել կղզու անվտանգությունը, որի հյուսիսում տեղակայված է ամերիկյան ռազմաբազան: 

Լեհաստանը զրկվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից՝ ռուսներին վիզա չտրամադրելու պատճառով

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) Լեհաստանին զրկել է Եվրոպայի պատանեկան և մինչև 21 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու իրավունքից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Մրցաշարը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 23-ից 30-ը Լյուբինում։ Հյուրընկալող երկիրը հրաժարվել է տրամադրել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների համար անհրաժեշտ վիզայի երաշխիքները, ինչի պատճառով EFW-ն զրկել է Լեհաստանին մրցաշարից։ Կազմակերպությունը նշել է, որ դեմ է … Read more

San Francisco Examiner-ն անդրադարձել է ՀՀ իշխանության կողմից Սամվել Կարապետյանի հանդեպ միջամտություններին

Հեղինակավոր San Francisco Examiner պարբերականը անդրադարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունները։ Այս մասին գրված է փաստաբան Ռոբերտ Ամստերդամի ֆեսյբուքյան էջում: «Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք վտանգում են ժողովրդավարական արժեքները»,– նշել է Ամստերդամը։

Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ … Read more

«Մնում է՝ պարոն Կարապետյանը համաձայնի ինձ հետ բանավիճել»․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ֆակտոր» և «Ազատություն» լրատվականները պատրաստակամություն են հայտնել հյուրընկալելու իմ և Նարեկ Կարապետյանի բանավեճը։ Մնում է՝ պարոն Կարապետյանը համաձայնի իմ ու թիմակիցներիս ՆԿԱՐՆԵՐԻ հետ բանավեճից անձամբ ինձ հետ բանավիճելու անցնելու։ Իհարկե, ընտրությունը իրենն է, կարող է հերթական նկարս տպել ու միայնակ բանավիճել, հաղթել բանավեճում։ Բայց … Read more

ԱՄՆ վիզայի հանդիպումների նոր համակարգ է գործարկվել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։ Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես նոր համակարգի միջոցով։ «Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա»,-հայտնում է դեսպանատունը։  Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով … Read more