ԱՄՆ վիզայի հանդիպումների նոր համակարգ է գործարկվել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։

Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես նոր համակարգի միջոցով։

«Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա»,-հայտնում է դեսպանատունը։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment