Մահացել է հայրենական ավիացիայի վաստակավոր ներկայացուցիչ Ռուբեն Եսայանը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին վշտով հայտնում է հայրենական ավիացիայի վաստակավոր ներկայացուցիչ, փորձառու օդաչու, Ռուսաստանի Դաշնության Հերոս Ռուբեն Եսայանի մահվան մասին։Ռուբեն Եսայանը 1968-1986 թվականներին աշխատել է հայկական քաղաքացիական ավիացիայի վարչությունում՝ օդանավի հրամանատարի, թռիչքային ինստրուկտորի և նավիգացիոն ծառայության պետի պաշտոններում։ Նրա մասնագիտական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ արտակարգ իրավիճակներում ցուցաբերված բացառիկ վարպետությամբ և անսասան քաջությամբ։ Ռուբեն Եսայանի անունը … Read more

Լրատվամիջոցները հրապարակել են Մադուրոյի առաջին լուսանկարը՝ ձերբակալությունից հետո

Համացանցում հայտնվել է Նիկոլաս Մադուրոյի առաջին լուսանկարը` նրա ձերբակալությունից հետո։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ն հայտարարել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյի և նրա կնոջ գերեվարման մասին։ CBS News-ը հաղորդում է, որ Մադուրոյին գերեվարել է ԱՄՆ էլիտար հատուկ նշանակության ջոկատ՝ Delta Force-ը։

Արևմտյան երկրների ներկայացուցիչները ժամանել են Կիև՝ քննարկումների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 3-ին Կիևում անվտանգության բանակցություններ կանցկացնի արևմտյան գործընկերների հետ: Բանակցություններին կմասնակցեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի 15 երկրների ներկայացուցիչներ, ներառյալ՝ ԱՄՆ պատվիրակությունը (տեսակապի միջոցով): Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը հայտնել է, որ պատվիրակներն արդեն ժամանել են Կիև: «Առջևում հագեցած աշխատանքային օր է՝ անվտանգության և տնտեսության հարցեր, շրջանակային փաստաթղթերի հետ աշխատանք, գործընկերների … Read more

«Եկամտաբեր աշխատանք ունենալու համար գյուղացիները տեղափոխվում են Երևան կամ արտերկիր». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամանորը դիմավորել եմ հայրենի, սահմանամերձ գյուղում, գյուղում նախկին տարիների շարժը չկա։ Գյուղերից շատ ընտանիքներ տեղափոխվել են արտերկիր, շատերն էլ հիպոթեկով Երևանում բնակարաններ են գնել, տեղափոխվել մայրաքաղաք։ Վերջին տարիներին գյուղերում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, ճանապարհներ են կառուցապատվել, սակայն գյուղերի մեծ մասում գյուղատնտեսությամբ զբաղվելը լոկ գոյության խնդիր է լուծում, եկամտաբեր աշխատանք ունենալու … Read more

Վենեսուելայի նախագահ Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, որի  նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։ Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրել են խոշորածավալ հարված Վենեսուելայի և նրա առաջնորդի՝ նախագահ Նիկոլաս … Read more

ՀՀ կառավարիչները Հայաստանը դարձնում են թմրանյութերի տարանցիկ գոտի՞․ իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «ՀՀ կառավարիչները Հայաստանը դարձնո՞ւմ են թմրանյութերի տարանցիկ գոտի։ Ըստ ինձ հասած տեղեկությունների, Վրացական <<Կարմիր կամուրջ>> անցակետում(Սադախլո), դեկտեմբերի 30֊ին, վրաց սահմանապահները և մաքսատան աշխատակիցները հայտնաբերել, ձերբակալել են բեռնատարի վարորդի` ում մեքենայում հայտնաբերվել է 157 կգ <<Հերոյին>> տեսակի թմրանյութ։ Մեքենան Հայաստան էր մտել Իրանից Մեղրիով և դուրս … Read more

Ռուսաստանն ու Իրանը դատապարտել են ԱՄՆ հարվածները Վենեսուելային

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի զինված ագրեսիայի ակտը խոր մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ դատապարտելով Վաշինգտոնի գործողությունները: Հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին միջամտության: Ռուսաստանն աջակցություն է հայտնել Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի գումարմանը: Մոսկվան նաև համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդի հետ, և աջակցություն … Read more

Ուկրաինան լրացուցիչ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ է տեղակայել

Ուկրաինան տեղակայել է ևս երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ՝ քաղաքներն ու կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Դրանք մատակարարվել են Գերմանիայի հետ դեկտեմբերի 17-ին ստորագրված 1.2 միլիարդ եվրոյի պաշտպանական համաձայնագրի շրջանակում։ Patriot համակարգերը կարող են խոցել ինքնաթիռներ, ինչպես նաև թևավոր, բալիստիկ և հիպերձայնային հրթիռներ՝ մինչև 160 կմ հեռավորության վրա։ Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ դրանց միջոցով խոցվել … Read more

Առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգեր կատարել

Առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն աշխատում է նաև տոնական օրերին: Ինչպես հայտնել է նախարարությունը, առողջապահական հարցերով՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ քաղաքացիները կարող են զանգահարել 8003 կարճ հեռախոսահամարին, հերթապահ զանգերի կենտրոն՝ 8866, տեխնիկական հարցերի դեպքում նաև էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ՝ 011 20 20 33: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել». Կալլաս

Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կոչ է արել ԱՄՆ-ին զսպվածություն ցուցաբերել Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակում։«ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն լեգիտիմ չէ և կողմ է արտահայտվել իշխանության խաղաղ փոխանցմանը։ Բոլոր հանգամանքներում պետք է հարգվեն միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել», – գրել է նա X սոցիալական ցանցում։