Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտի համար • Tribune.am

Հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում … Read more

Մենք հիմնականում ավարտել ենք անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքները, տարածքների հարցը մնում է չլուծված. Ուիթքոֆ

Քաղաքականություն 7 Հունվար, 2026 10:28 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին «Մենք կարծում ենք, որ հիմնականում ավարտել ենք անվտանգության արձանագրությունները, որոնք կարևոր են, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդն իմանա, որ երբ պատերազմն ավարտվի, այն կավարտվի ընդմիշտ, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը՝ Европейская … Read more

The Times թերթը նշել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու չորս հնարավոր եղանակները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է հասնել Գրենլանդիայի միացմանը չորս եղանակով։ Այս մասին գրում է բրիտանական The Times թերթը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշում է հրատարակությունը, առաջին տարբերակը ենթադրում է կղզու ներխուժումը և օկուպացիան։ Երկրորդ տարբերակը հարկադրանքն է. մասնավորապես, Թրամփը կարող է առաջարկել Դանիայից գնել Գրենլանդիան և տեղի բնակչությանը խոստանալ … Read more

Տապալում՝ դեռ գործը չսկսա՞ծ. 127 միլիարդանոց առողջության խոստացված ապահովագրությունը ակտիվ չէ

  Առողջապահության նախարարը խոստացել էր, որ հունվարի մեկից 1 միլիոն 600 հազար մարդու համար ArmMed հավելվածն ակտիվ կլինի, այդ թվում՝ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար: 6 օր անց էլ՝ շատերի մոտ փաթեթը չի ակտիվացել:

Թրամփը քննարկում է Գրենլանդիայի բռնագրավումը, ներառյալ ռազմական գործողությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիայի վերահսկողությունը ստանձնելու տարբերակներ, այդ թվում՝ ռազմական գործողությունները, երեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տունը, ինչը լարվածություն է առաջացնում, որը, ըստ Դանիայի նախազգուշացման, կարող է խաթարել ՆԱՏՕ-ի դաշինքը, հաղորդում է AFP-ն։ Թրամփը արագացրել է իր ծրագրերը Արկտիկայում գտնվող հանքանյութերով հարուստ, ինքնակառավարվող դանիական տարածքի համար, այն բանից հետո, երբ ԱՄՆ զինվորականները … Read more

Իջևանի հիվանդանոցում որդին իմանալով մոր մահվան մասին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ հանգուցյալի հարազատները հայհոյում են բժիշկներին։ «Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներին հիվանդանոցի ընդունարանի բաժնի վարիչը հայտնել է, որ հունվարի … Read more

Վենեսուելայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել ԱՄՆ-ի գործողության ժամանակ զոհվածների հիշատակին

Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը 7-օրյա սուգ է հայտարարել ԱՄՆ-ի կողմից պետության նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու…

Համայնքային ոստիկանության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով լիազորությունների չարաշահման գործը ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում … Read more

Թուրքիան և Իսպանիան ստորագրել են շուրջ 2․6 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիր

Թուրքիան և Իսպանիան ստորագրել են շուրջ 2․6 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիր, որի շրջանակում Իսպանիան կգնի 30 միավոր թուրքական արտադրության «HÜRJET» ոսումնական և թեթև հարվածային ռեակտիվ ինքնաթիռ։ «HÜRJET»-ի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է Իսպանիայի պաշտպանության նախարարության հետ՝ թուրքական «TUSAŞ» ռազմարդյունաբերական և ֆրանսիական «AIRBUS» ավիացիոն համակարգեր արտադրող ընկերությունների համագործակցությամբ։ Նշվում է, որ ինքնաթիռների արտադրությունը կիրականացվի Թուրքիայում, իսկ մատակարարումները … Read more

Թայվանը որոնում է կղզու ռազմաօդային ուժերի ռադարից անհետացած F-16-ի օդաչուին

Թայվանի զինված ուժերը որոնում են Թայվանի ռազմաօդային ուժերին պատկանող F-16V կործանիչի օդաչուին, որը անհետացել է ռադարներից Հուալան շրջանի ափերի մոտ։ Focus Taiwan լրատվական կայքի փոխանցմամբ՝ ինքնաթիռը գիշերը ուսումնական թռիչքի ժամանակ անջատվել է կործանիչների խմբից։ Հունվարի 7-ի առավոտյան ՌՕՈՒ-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ անհետացած ինքնաթիռի օդաչու՝ կապիտան Սինը, հասցրել է ազդանշան տալ կատապուլտվելու իր մտադրության մասին, … Read more