ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմամբ։ «Կազմակերպության ղեկավարն անընդունելի է համարում քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Նման հարվածներն արգելված են միջազգային իրավունքով։ Որտեղ էլ տեղի ունենան, դրանք անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: Ամանորի գիշերը Խերսոնի մարզում … Read more
ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության ամենաքիչ աճը գրանցվել է Հայաստանում
2025 թվականի 10 ամիսների ընթացքում (նախորդ տարվա համեմատ) աճել է ինչպես ԵԱՏՄ ընդհանուր ուղևորաշրջանառությունը (0,7%-ով), այնպես էլ մի շարք անդամ երկրների ցուցանիշները․ Ղազախստանում՝ 8,3%-ով, Բելառուսում՝ 6,6%-ով, Ղրղզստանում՝ 2,1%-ով և Հայաստանում՝ 0,2%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել նաև Ղրղզստանում (14,9%) և Ղազախստանում (11,7%): Միության ընդհանուր ցուցանիշն … Read more
Ձնառատ ցիկլոնը հեռանում է. Գագիկ Սուրենյան
Մեր ձնառատ ցիկլոնը հեռանում է։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Փարիզում վանդալիզմի է ենթարկվել Ժաննա դ’Արկի հեծյալ արձանը
Փարիզի Սենտ-Օգյուստեն հրապարակում գտնվող Ժաննա դ’Արկի հեծյալ արձանը վանդալիզմի է ենթարկվել։ Ինչպես հաղորդում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրներին, անհայտ տղամարդը կոտրել և հափշտակել է արձանի սրի սայրը։ Տեղեկությունների համաձայն՝ տղամարդը բարձրացել է Ժաննա դ’Արկի հեծյալ արձանի վրա, կոտրել սրի սայրը և հեռացել դեպքի վայրից՝ այն իր հետ տանելով։ Ավելի ուշ … Read more
Արման Ծառուկյանը Վայոց ձորի մարզպետի ուղեկցությամբ այցելել է զորամաս
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News 2026 թ. հենց առաջին օրը, իմ լավ ընկերների՝ աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի և UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ այցելեցինք զորամաս՝ զինվորներին շնորհավորելու և նրանց խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում … Read more
Օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով
Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի, լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն։
Ամուսինը սուր, կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը
Հասարակություն Ամուսինը սուր, կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը Աջակցիր «Ա1+»-ին Այսօր՝ հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և … Read more
22:19 | Արագածոտնի թեմը հունվարի 5-ին հրավիրում է մասնակցելու Ճրագալույցի Սուրբ Պատարագի` միասին ազդարարելու Փրկչի Ծննդյան Ավետիսը և աղոթք բարձրացնելու հայրենիքի, Սուրբ Եկեղեցու ու մեր հոգևոր հայրերի համար
22:19 | Արագածոտնի թեմը հունվարի 5-ին հրավիրում է մասնակցելու Ճրագալույցի Սուրբ Պատարագի` միասին ազդարարելու Փրկչի Ծննդյան Ավետիսը և աղոթք բարձրացնելու հայրենիքի, Սուրբ Եկեղեցու ու մեր հոգևոր հայրերի համար
Շվեյցարիայի հանգստավայրի հրդեհը, հավանաբար, առաջացել է շամպայնի շշերի վրա ամրացված վառվող բենգալյան կրակներից
Ինչպես հայտնել ենք, մոտ 40 մարդ զոհվել է, ևս 115-ը ծանր վիրավորվել է 2026 թվականի հունվարի 1-ի գիշերը Կրանս-Մոնտանայի (Վալե կանտոն) լեռնադահուկային հանգստավայրի հայտնի Le Constellation բարում բռնկված հրդեհի հետևանքով։ Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 1-ին, ժամը 1:30-ի սահմաններում, մարդաշատ բարում: Սկզբնական հաղորդագրությունները վկայում էին հնարավոր պայթյունի մասին, սակայն, ըստ դատախազ … Read more