2025 թվականի 10 ամիսների ընթացքում (նախորդ տարվա համեմատ) աճել է ինչպես ԵԱՏՄ ընդհանուր ուղևորաշրջանառությունը (0,7%-ով), այնպես էլ մի շարք անդամ երկրների ցուցանիշները․ Ղազախստանում՝ 8,3%-ով, Բելառուսում՝ 6,6%-ով, Ղրղզստանում՝ 2,1%-ով և Հայաստանում՝ 0,2%-ով։
Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել նաև Ղրղզստանում (14,9%) և Ղազախստանում (11,7%): Միության ընդհանուր ցուցանիշն աճել է 0,5%-ով։