Ազնվացեղ եղջերուները զբոսնում են Լոռու մարզի բնակավայրերից մեկում․ ՇՄՆ-ն կոչ է արել չմոտենալ և չվնասել

5 հունվարի 2026 – 13:36 AMT PanARMENIAN.Net – Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։ «Խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։ Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։ Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և … Read more

Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20 աստիճանով

Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։  Հանրապետության տարածքում` Հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ը ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20, ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով։   Երևան քաղաքում` Հունվարի 4-ի ցերեկը, hունվարի 5-9-ին սպասվում է առանց … Read more

Իրականում այս ամենը նիկոլական մանևրում է, կապրիզ, որով փորձ է արվում վերջնականապես պառակտել ու ապականել եկեղեցին. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը Ամանորյա խումհարից դուրս գալուց հետո՝ երեկ երեկոյան մենք ականատես դարձանք մի հակաքրիստոնեական պերֆորմանսի, որն ավելի շատ հիշեցնում էր «սատանայի հետ գործարքի» գնալու ակտի ստորագրում։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ քաղաքական դեմարշ է սկսել եկեղեցու և Վեհափառի դեմ՝ ակնհայտորեն չարաշահելով իրեն օրենքով տրված լիազորությունները։ Այս ամենից բացի՝ ակնհայտ է, որ Փաշինյանը … Read more

Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Կարապետյան՝ «Խանդել ա» – Showbiz.am

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերա։ Երգը կոչվում է «Խանդել ա»։ «Իմ նոր տեսահոլովակով ուզում եմ շնորհավորել ձեր Ամանորը։ Թող 2026 թվականը տեսահոլովակիս նման վառ, խանդի նման հաճելի, սիրառատ ու քաղցր տարի լինի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին։

Երևանում հունվարի 10-ին սպասվում է ձյուն

Երևանում հունվարի 5-ի ցերեկը, hունվարի 5-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին սպասվում է ձյուն: ​Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-10-ի գիշերը կբարձրանա 16-20, հունվարի 6-9-ի ցերեկը՝ 3-5 … Read more

Տիրադավ հռչակվածներին ամառանոց է կանչել Փաշինյանը. երթ և հավաք՝ եկեղեցու դեմ – 5tv

Սուրբ ծննդյան տոնի նախօրեին Նիկոլ Փաշինյանը ռեստարտ է անում իր հակաեկեղեցական արշավը: Նա և տիրադավ հռչակված 10 եպիսկոպոսները կիրակի մի հայտարարություն են ստորագրել՝ կրկնելով Կաթողիկոսի հեռացման պահանջը: Տեքստում Փաշինյանի՝ ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց՝ Վեհափառի հեռացումից հետո ընտրվում է տեղապահ, հետո նոր կաթողիկոս: Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի ջանքերն արդեն յոթ ամիս է՝ արդյունք … Read more

2025թ. Իրանը փորձել է վարել զսպման քաղաքականություն՝ խորացնելով քաղաքական երկխոսությունը. վերլուծաբան

Անցնող ամիսների ընթացքում Իրանի համար ամենադրամատիկ իրադարձությունն ԱՄՆ-ի մասնակցությամբ 12-օրյա պատերազմն էր Իրանի և Իսրայելի միջև, որը դարձավ ամենակենսական փորձությունը Թեհրանի համար։ Այսպես ամփոփեց անցնող ամիսներն իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ շեշտելով, որ դա առաջին անգամն էր, երբ հակամարտությունը դուրս եկավ «ստվերային պատերազմի» տրամաբանությունից և մոտեցավ բաց բախման փուլին։ Նրա գնահատմամբ, Իրանը գործեց հաշվարկված՝ սահմանափակ հարվածներ, … Read more

Էրդողանը և Թրամփը հեռախոսով կքննարկեն F-16 և F-35-ների մատակարարման հարցը. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260105/erdvoghany-ev-trampy-herakhvosvov-kqnnarken-f-16-ev-f-35-neri-matakararman-harcy-zlm-97475567.html Էրդողանը և Թրամփը հեռախոսով կքննարկեն F-16 և F-35-ների մատակարարման հարցը. ԶԼՄ Էրդողանը և Թրամփը հեռախոսով կքննարկեն F-16 և F-35-ների մատակարարման հարցը. ԶԼՄ Sputnik Արմենիա Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը կարող է առանձին քննարկման թեմա լինել։ 05.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-05T13:30+0400 2026-01-05T13:30+0400 2026-01-05T13:30+0400 թուրքիա ամն ռեջեփ թայիփ էրդողան դոնալդ թրամփ https://cdn.am.sputniknews.ru/img/2094/26/20942681_0:229:2827:1819_1920x0_80_0_0_7401a83ab2792a44c131e89a1b6ad3cd.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Թուրքիայի … Read more

Ոտնահարում են երկրի Սահմանադրությունը. Մայր Աթոռն արձագանքել է վարչապետին ու 10 եպիսկոպոսներին

Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները, ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ: Սուրբ Էջմիածինը նման կերպ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների հունվարի 4-ի հայտարարությանը, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և … Read more

Թրամփը հնարավոր է համարում ռազմական գործողությունը Կոլումբիայում, բայց ոչ՝ Կուբայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այդ հանրապետությունը «ղեկավարում է հիվանդ մարդ, որին դուր է գալիս կոկաին արտադրել և այն վաճառել Միացյալ Նահանգներում»։ Եթե Թրամփը չի բացառել ռազմական գործողությունը Կոլումբիայում, ապա Կուբայի հարցում, ըստ ԱՄՆ ղեկավարի, դրա անհրաժեշտությունը չի … Read more