Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է

Առնվազն 35 մարդ է զոհվել, ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է Իրանում մեկ շաբաթից ավելի շարունակվող ցույցերի ընթացքում՝ հայտնել է Human Rights Activists News Agency գործակալությունը։ Զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, չորս երեխա և անվտանգության ուժերի երկու աշխատակից: Իրանական Fars գործակալությունն իր հերթին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածների մասին: … Read more

«Լավ եմ արել, դու ո՞վ ես, քեզ ո՞վ ա իրավունք տվել, տվողը ղալաթ ա արել»․ Խաչատուր Սուքիասյանը՝ լրագրողին

«Լավ եմ արել՝ միացել եմ, դու ո՞վ ես, որ ինձ հարցնես՝ ինչո՞ւ ես միացել»․ այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին վրդովվեցրեց լրագրողի հարցը, թե ինչու է միացել եկեղեցու դեմ պայքարին։ «Լավ եմ արել, քեզ ո՞վ ա էդ իրավունք տվել ինձ հարցնես, ով որ տվել ա՝ ղալաթ են արել։ Դուք … Read more

Թրամփի վարչակազմը Գրենլանդիայի վերաբերյալ գործարքի նախագիծ է մշակում․ Economist

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատում է Գրենլանդիայի վերաբերյալ գործարքի նախագծի վրա, որը հնարավոր կլինի առաջարկել կղզու իշխանություններին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Economist ամսագիրը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ամերիկացի պաշտոնյաները քննարկում են Գրենլանդիային «Ազատ ասոցացման մասին պայմանագիր» կնքելու առաջարկի հնարավորությունը, ինչը կհանգեցնի կղզու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Ներկայումս Միացյալ Նահանգները նմանատիպ համաձայնագրեր ունի Խաղաղ օվկիանոսի … Read more

Լիտվան պատրաստ է մինչև 150 զինծառայող ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքների շրջանակներում

Լիտվան պատրաստ է մինչև 150 զինծառայող, զենք և ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա՝ իր անվտանգության երաշխիքների շրջանակներում, «Ժինու Ռադիաս» ռադիոկայանի եթերում հայտարարել է Բալթյան հանրապետության նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի համար հնարավորինս երկարատև երաշխիքներին և պատրաստ ենք մասնակցել մեր զորակազմով», – ասել է նա։«Խաղաղության հաստատումից հետո Լիտվան պատրաստ է Ուկրաինա ուղարկել մինչև 150 … Read more

Իրական աշխարհը կառավարվում է «ուժի և հզորության» միջոցով․ Սպիտակ տուն

Իրական աշխարհի օրենքները վկայում են այն մասին, որ այն կառավարվում է ուժով և հզորությամբ, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը: «Կարելի է որքան ասես խոսել միջազգային պատշաճության և մնացած ամեն ինչի մասին, սակայն մենք ապրում ենք մի աշխարհում՝ իրական աշխարհում, որը կառավարվում է ուժով և հզորությամբ։ Սրանք աշխարհի երկաթյա օրենքներն են»,- պատասխանել … Read more

Եկեղեցի չմուշկներով և գիշերային հսկա լապտերներ․ Սուրբ Ծննդյան անսովոր ավանդույթները տարբեր երկրներում

Ներկայացնում ենք Հայաստանում և մի շարք այլ երկրներում ձևավորված Սուրբ ծննդյան ավանդույթները ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ամանորը տարվա ամենասպասված տոներից է։ Տարվա ավարտը և նորի սկիզբը շատերի համար կապվում է տոնական տրամադրության հետ, սակայն քրիստոնյաների համար այս շրջանը լրացվում է Սուրբ Ծննդյան խորհրդով՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնով։ Տարբեր երկրներում այս օրերին ձևավորված ավանդույթները … Read more

Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է պատարագի

Այսօր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները սուրբծննդյան պատարագի են մասնակցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագը մատուցել է Անուշվան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Պատարագին մասնակցել է նաև ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Բելգիայում ՀՀ դեսպանատունը չեղարկել է քաղաքացիության հարցերով ժամադրությունները

6 հունվարի 2026 – 13:44 AMT PanARMENIAN.Net – Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո «ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման» գործընթացի համար սահմանված ժամադրությունները չեղարկվել են՝ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով։ «ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար … Read more