Լիտվան պատրաստ է մինչև 150 զինծառայող ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքների շրջանակներում

Լիտվան պատրաստ է մինչև 150 զինծառայող, զենք և ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա՝ իր անվտանգության երաշխիքների շրջանակներում, «Ժինու Ռադիաս» ռադիոկայանի եթերում հայտարարել է Բալթյան հանրապետության նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի համար հնարավորինս երկարատև երաշխիքներին և պատրաստ ենք մասնակցել մեր զորակազմով», – ասել է նա։«Խաղաղության հաստատումից հետո Լիտվան պատրաստ է Ուկրաինա ուղարկել մինչև 150 զինվոր՝ զենքով և անհրաժեշտ ռազմական տեխնիկայով»։

Խորհրդականի խոսքով՝ Արևմուտքը քննարկում է Կիևին 15-30 տարի ժամկետով անվտանգության երաշխիքներ տրամադրելու մոդելը։

Սկայսգիրիտեն հիշեցրել է, որ Վիլնյուսը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ռազմական օգնություն՝ Լիտվայի համախառն ներքին արդյունքի 0.25%-ին համարժեք չափով։«Մենք հավատարիմ ենք մնում այս պարտավորությանը», – նշել է Սկայսգիրիտեն։

Leave a Comment