Հայաստանում կառուցվող Քրիստոսի արձանը միջազգային լրատվամիջոցների ու միլիոնավոր դիտումներ ունեցող բլոգերների ուշադրության կենտրոնում է (տեսանյութ)

Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի ամենաբարձր արձանը, շարունակում է մնալ միջազգային լրատվամիջոցների ու միլիոնավոր դիտումներ ապահովող բլոգերների ուշադրության կենտրոնում: Սոցիալական ցանցերում հետևորդների մեծ բանակ ունեցող, Ամերիկացի ինֆլուենսեր, թվային բովանդակություն ստեղծող Josiah Alipate-ն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գագի Ծառուկյանի նախաձեռնությանը: «Հատիս լեռան գագաթին իրականացվող նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ծառուկյան ընտանիքի կողմից՝ առանց որևէ պետական միջոցների … Read more

Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին

Երևանում հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ … Read more

Տատիկի երգից մինչև Փարիզի բեմ. ինչպես Անահիտ Բոյաջյանը Ֆրանսիային ծանոթացրեց հայկական հոգուն. «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքում ծնված հայի համար հայրենիքն ու ինքնությունը հաճախ ոչ թե տրված իրողություն են, այլ ամենօրյա ընտրություն և պայքար։ Անահիտ Բոյաջյանը՝ ֆրանսիաբնակ տաղանդավոր երգչուհին, ում ձայնը գերեց միլիոնավոր ֆրանսիացիների, հենց այդ ընտրության ու անդավաճան սիրո մարմնացումն է։ Նրա պատմությունը միայն երաժշտության մասին չէ. այն արմատների կանչի, տատիկի ձայնասկավառակի և «յան»-ի հպարտության պատմություն է։ Տասներկու շունչ՝ մեկ … Read more

Սա իմ կարիերայի ռեկորդային վճարն էր.Շարա Բուլետ

UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը, որը առավել հայտնի է Շարա Բուլետ մականունով, բացահայտել է Երևանում անցկացված Hype FC մրցաշարի ֆինանսական մանրամասները։ Կամիլ Գաջիևին տված հարցազրույցում մարզիկը խոստովանել է, որ Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգի կանոններով մենամարտի համար ստացել է իր կարիերայի ամենաբարձր վարձատրությունը։ Շարայի խոսքով՝ 6 րոպե տևած գոտեմարտի դիմաց ստացած գումարը կարելի է համարել ռեկորդային … Read more

Փակ են «Ամբերդ» օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ապարանի, Արագածի, Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք … Read more