Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի ամենաբարձր արձանը, շարունակում է մնալ միջազգային լրատվամիջոցների ու միլիոնավոր դիտումներ ապահովող բլոգերների ուշադրության կենտրոնում: Սոցիալական ցանցերում հետևորդների մեծ բանակ ունեցող, Ամերիկացի ինֆլուենսեր, թվային բովանդակություն ստեղծող Josiah Alipate-ն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գագի Ծառուկյանի նախաձեռնությանը:
«Հատիս լեռան գագաթին իրականացվող նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ծառուկյան ընտանիքի կողմից՝ առանց որևէ պետական միջոցների ներգրավման: Նախագիծն առաջին անգամ ներկայացվել է 2022 թվականին՝ որպես հույսի և ազգային վերածննդի խորհրդանիշ: Թեև այն ժամանակ աշխատանքները ձգձգվել են, սակայն 2025 թվականին շինարարությունը կրկին ակտիվացել է: Ներկայումս արձանի տեղադրման գործընթացը շարունակվում է»,- գրել է նա:
Ֆեյսբուքում 3.9 միլիոն հետևորդ ունեցող ինֆլուենսեր և միջազգային ճանաչում ունեցող Josh Rincon-ը ևս անդրադարձել է փրկչի արձանի կառուցմանը՝ կարևոր համարելով նախաձեռնության խորհուրդը: «Մեր ժամանակներում, երբ հավատքը քողարկվում է՝ Հայաստանն ընտրում է հակառակ ուղին»,- գրել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.