Իրանի ԱԳ փոխնախարարը Հայաստան կայցելի

Քաղաքականություն 07.01.2026 | 17:27 Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին այսօր՝ հունվարի 7-ի երեկոյան, կայցելի Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համատեղ նիստ անցկացնելու համար, գրում է IRNA-ն։ Նշվում է, որ այս այցի ընթացքում, երկու երկրների արտաքին գործերի նախարարների քաղաքական տեղակալների միջև քաղաքական խորհրդակցությունների հանդիպումից բացի, նախատեսված են հանդիպումներ մի շարք այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ՝ երկու երկրների միջև … Read more

Անի Ամիրաղյանն Անթալիայում հաղթել է թուրք մրցակցի ու դուրս եկել հիմնական փուլ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անթալիայում ընթացող թենիսի ITF-ի W35 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել հիմնական փուլ։ Որակավորման փուլում հայ թենիսիստուհին 6։3, 6։1 հաշվով հաղթել է սլովակ Տիմեո Գրոսսին, այնուհետև 6։2, 6։0 հաշվով առավելության հասել թուրք Սեմրա Ակսուի նկատմամբ, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը։ Զուգախաղի մեկնարկում Անի Ամիրաղյանը ռուսաստանցի Աննա Կարցևայի հետ 6։3, 6։2 հաշվով հաղթել է … Read more

ՀՀՖ-ն արձագանքել է հրաձգության Ադրբեջանի հավաքականի՝ Երևան չժամանելու մասին լուրերին

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի հավաքականի մասնակցությանը Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ «Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չի ներկայացվել՝ առաջնությանը … Read more

Հանրապետության որոշ ճանապարհներին մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասված է … Read more

Վենեսուելան 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 7 Հունվար, 2026 17:00 Վենեսուելայի կառավարությունը 30-ից 50 միլիոն բարել նավթ կփոխանցի Միացյալ Նահանգներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ «Ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունը 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ, սանկցիոնացված նավթ կփոխանցի Ամերիկայի Միացյալ Նահանգներին»: Այս նավթը կվաճառվի շուկայական գնով, … Read more

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի Միքայել Միքայելյանի տուգանքը «Ադրբեջան» գրառումը փակելու համար

Դահուկորդ Միքայել Միքայելյանի տուգանքը կվճարի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։ Այդ մասին հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։ Ավելի վաղ Հայաստանի առաջատար դահուկորդը տուգանվել էր Իտալիայում անցկացված Tour de Ski մրցաշարի ժամանակ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար: Ադրբեջանի պետական զբոսաշրջության կոմիտեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հովանավորներից է։ «Միքայելն իր դիրքորոշումն է հայտնել: … Read more

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթները բրազիլական ակումբում։ 33-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը, հաղորդում է «Սանթոսի» մամուլի ծառայությունը։ Նեյմարը 2025թ․ հունվարին էր վերադարձել «Սանթոս», որի կազմում խաղացել է նաև 2009-2013 թթ․։ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն նախկինում հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում ու սաուդյան «Ալ … Read more

Թրամփը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու տարբերակները, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը. Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։ Սպիտակ տունը BBC-ին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի կիսաինքնավար շրջանի՝ Գրենլանդիայի ձեռքբերումն «ազգային անվտանգության առաջնահերթություն» է։ Հայտարարությունը հնչում է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ եվրոպացի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածում … Read more

«Թուրքիան Մադուրոյի՝ երկիր տեղափոխվելու մասին տեղեկատվություն չի ստացել»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7 Հունվար, 2026 16:33 Թուրքիան Վենեսուելայի նախագահ Նիկոլ Մադուրոյի՝ երկիր տեղափոխվելու մասին տեղեկատվություն չի ստացել, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք նման տեղեկատվություն չենք ստացել»,- ասել է Էրդողանը։

Մաhացել է ԽՍՀՄ-ի համար աշխատած ամերիկյան գործակալ Օլդրիչ Էյմսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7 Հունվար, 2026 16:20 ԽՍՀՄ-ի օգտին լրտեսության համար ցմահ ազատազրկման դատապարտված, ԿՀՎ նախկին գործակալ Օլդրիչ Էյմսն է մահացել Մերիլենդի բանտումհասակում, հաղորդել է «CBS News»-ը՝ հղում անելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի խոսնակին։  Նա 84 տարեկան է եղել։ Էյմսը համարվում է ԽՍՀՄ-ի կողմից հավաքագրված ամենաարդյունավետ ամերիկյան հետախուզական գործակալներից մեկը։ Նա աշխատել … Read more