Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարաձգվեց. Սամսոնյանը հացադուլ հայտարարեց

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ «Էս պահից սկսած՝ հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ էս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»,- հայտարարեց Սամսոնյանը:

Գարեգին Երկրորդը 26 տարում կարգալույծ է արել 101 հոգևորական

Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր․ տեղեկացնում է Մայր Աթոռը։ «Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝  38 -ն ասպարեզը թողել է իր … Read more

Պորտլենդում ԱՄՆ դաշնային ծառայողների կրակոցից երկու մարդ է վիրավորվել

ԱՄՆ մաքսային և սահմանային հսկողության ծառայության գործակալները Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում վիրավորել են երկու մարդու, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը բնակիչներին հանդարտության կոչ է արել, հայտնում է BBC-ին։ Միջադեպը տեղի է ունեցել Մինեապոլիսի ողբերգությունից մեկ օր անց։ Այնտեղ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել և սպանել էր 37-ամյա կնոջ, ինչը զայրույթի եւ բողոքի ցույցերի ալիք էր առաջացրել։ … Read more

Հայր Գուսանը տեղյակ է եղել, որ փոխարինվելու է. նրա կողմից հնչեցվող անհիմն մեղադրանքները և հայտարարությունները սոսկ պայմանավորված են վերջինիս կարգավիճակի հնարավոր փոփոխությամբ. Մայր Աթոռ

Օրերս 10 տիրադավներին հեռակա կոչով միացած Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդ Հայր Գուսանն իր հարցազրույցում նշել է, որ Վեհափառ Հայրապետի կողմից Շվեյցարիայի թեմում առաջնորդի նշանակումը հակականոնական է։ 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Հայր Գուսանը տիրադավության իր պատճառներն ունի. վերջինս տեղեկացվել էր իրեն այլ հոգևորականով փոխարինելու մասին. մեր տեղեկություններով՝ նրան Շվեյցարիայում փոխարինելու է մեկնելու Պարթև … Read more

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հալեպում ընթացող վերջին զարգացումները։ Շարաան ընդգծել է, որ ներկայիս առաջնահերթությունները կենտրոնացած են «քաղաքացիական բնակչության պաշտպանության» և զինված գործողությունների դադարեցման վրա։ Էրդողանն էլ աջակցություն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին

Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակը ուղևորվեց Հայաստան

Ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակն այսօր ուղևորվել է Հայաստան։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց տեղեկություններով վառելիք տեղափոխող շարժակազմը Բաքվից հյուսիս գտնվող Բալաջարի կայարանից այսօր կեսօրին շարժվել է Վրաստան, որտեղից էլ արդեն մուտք կգործի Հայաստանի տարածք։ «48 վագոններից կազմված շարժակազմով Հայաստան կհասցվի 1742 տոննա АI 95 մակնիշի բենզին և 956 տոննա դիզելային վառելիք»,-հաղորդում է «Ինտերֆաքսը»։ … Read more