«Ստիպված է առողջությունը դնել վտանգի տակ՝ իր հիմնարար իրավունքները պաշտպանելու համար»․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ և ապօրինի կալանքի 64-րդ օրն է։ ՈՒթ օր՝ առանց սննդի, վաթսունչորս օր՝ առանց արդարության։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ նաև գործող իշխանությունների քաղաքական սնանկության, իրավական անկարողության և բարոյական պատասխանատվության բացակայության ուղիղ արտացոլումն են։Հացադուլը բժշկության մեջ երբեք չի դիտարկվում որպես քմահաճություն։ Դա … Read more

Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կամ իգական սեռի հետ սայթաքումներին․․․ Տեր Սերոբ

Տեր Սերոբ քահանա Ազարյանն, ի պատասխան ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, գրում է․ «Պատասխան Հիւս. Ամերիկայի Արեւմտեան Թեմի առաջնորդ, Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հրապարակած գրութեան. Հիւս. Ամերիկայի Արեւմտեան Թեմի առաջնորդ Արբազանը, թեմի առաջնորդական իր հանգամանքով՝ յընթացս երէկ գումարուած հոգեւորականաց ժողովին, ներկայացրել է 11 կէտերից բաղկացած պաշտօնական գրութիւն, որով ամբաստանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. … Read more

Կիևում դպրոցական արձակուրդներ են հայտարարվել էներգետիկ ճգնաժամի պատճառով

Կիևի դպրոցներում հունվարի 19-ից փետրվարի 1-ը արձակուրդներ են հայտարարվել էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով։  Այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Հունվարի 19-ից փետրվարի 1-ը մայրաքաղաքում դպրոցական արձակուրդներ կլինեն», – գրել է նա իր Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ ձմեռային արձակուրդները երկարաձգվել են գարնանային և մեկ շաբաթ ամառային արձակուրդների հաշվին։ Նա հավելել է, որ ուսումնական տարին … Read more

Ռոման Երիցյանն ահազանգում է՝ 14 տարեկան արցախցի երեխայի ոստիկանները խոշտանգել են

16 Հունվարի, 2026 Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ 14 տարեկան արցախցի երեխայի են խոշտանգել. «Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել 14-տարեկան արցախցի երեխայի նկատմամբ։ 14-տարեկան երեխան  կասկածվել է  ինչ-որ հանցագործության կատարման մեջ (հետագայում պարզվել է, այդ արարքը հանցագործություն չէ)։ Երբ շքամուտքից  դուրս գալիս  է եղել, 3 — 4 ոստիկաններ հարձակվել  են նրա վրա, բիրտ ուժ կիրառելով, … Read more

Երուսաղեմում վթարի է ենթարկվել իսրայելական բանակի ուղղաթիռը

16 Հունվար, 2026 20:32 Միջազգային Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի բանակի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Գուշ Էցիոն շրջանում (Երուսաղեմի մոտ) տարհանման փորձի ժամանակ։ Ըստ հաղորդագրությունների՝ փորձ է արվել տարհանել ուղղաթիռը, որը նախկինում արտակարգ վայրէջք էր կատարել տեխնիկական անսարքության պատճառով և տարհանման կարիք ուներ, օգտագործելով «Յասուր» տրանսպորտային ուղղաթիռը։ Սակայն տարհանման … Read more

Նիկոլ Փաշինյանը վախեցավ ինձ հետ բանավեճից. Արման Թաթոյան

Իմ առաջարկած բանավեճի օրն ու ժամն անցել են, Նիկոլ Փաշինյանը վախեցավ ինձ հետ բանավեճից։ Այս մասին ասել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։   «Նիկոլ Փաշինյանը վախեցավ, որովհետեւ նա չէր կարողանա ինձ վերագրել այն պիտակները, որոնց վրա հենվելով պահում է իր իշխանությունը։ Սա բանավեճ էր, որ նա ստիպված էր մտնել բովանդակային քննարկման մեջ, … Read more

Ադրբեջանն սկսել է գազ մատակարարել Գերմանիային եւ Ավստրիային

Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը հունվարից սկսել է գազի մատակարարումները Գերմանիա և Ավստրիա՝ Տրանսադրիատիկ գազատարով։ Այս լուրը ակտիվորեն հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Եվրոպայում ռուսական գազին փոխարինելու է գալիս ադրբեջանականը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մինչ այս հայտարարել էր, որ Եվրամիությունը, հակառակ ռուսական էներգակիրներից լիովին հրաժարվելու ջանքերին, շարունակում է … Read more

24-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: