Վթարային ջրանջատում Նոր Գեղի գյուղում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի  1-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Նոր Գեղի գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Միջազգային թատերական փառատոնի փակումն ու Սաշա Վալցի ոճային պարային ներկայացումը․ Տեսանյութեր, Լուսանկարներ

Թերի Ռայլիի երաժշտության հիման վրա, Գերմանիայի Սաշա Վալցի դպրոցից Դավիդ Դի Պրետորոյի կողմից հայ 12 պարմանուհիների պարային ներկայացմամբ եզրափակվեց Միջազգային թատերական փառատոնը’ Սունդուկյանի անվան Մայր թատրոնի բեմում, տնօրեն Վարդան Մկրտչյանի կազմակերպմամբ։ Սաշա Վալցի ինքնատիպ ոճային պարային ներկայացումները երաժշտության հետ ապրում են այնպես, ինչպես մարմինը՝ շնչի հետ։ Չես կարող դրանք բաժանել. երաժշտությունն այնտեղ ոչ թե ֆոն … Read more

«Առինջ մոլ»-ի մոտակայքում բախվել են «Lada»-ն և «Opel»-ը․ կա տուժած

Նոյեմբերի 30-ին` ժամը 21։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման … Read more

Թրաֆիքինգ Լոռիում. անօգնական տղամարդուն 10 տարի շահագործել են

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան: Մասնավորապես՝ … Read more

Օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է, բարելավվում՝ մարտի կեսերից. թեև բարդ, բայց կան լուծումներ. Ավինյան

Արդեն երկու տարի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օդի որակի չափումներ: 2024 թվականից խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրված են սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի GIS համակարգին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ 175 սարքից ստացվող տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է և … Read more

Հրազդանը տարածաշրջանային AI կենտրոն. $500 մլն արժողությամբ AI գործարանը կառուցվելու է Հրազդանում

Տարածաշրջանում առաջին արհեստական բանականության (AI) գործարանը՝ 500 մլն դոլար արժողությամբ, կառուցվելու է Հրազդանում, այս մասին հայտնել է Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, համաշխարհային տեխնոլոգիական առաջատար NVIDIA–ի (կապիտալը շուկայում մոտ 4,6 տրիլիոն ԱՄՆ դոլար է), AI ամպային և ենթակառուցվածքային հայտնի Firebird ընկերության և Հայաստանի առաջատար Team ընկերությունների խմբի համագործակցության արդյունքում։ «Սա բացառիկ … Read more