Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 42  հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ի․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Լոռու մարզի բնակիչներ 40-ամյա Քրիստինե Մ․-ին և 44-ամյա Սլավիկ Ղ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն … Read more

Փորձել են ձևակերպել մեղադրանքի էությունը և կալանքի անհրաժեշտությունը. փաստաբան

4 Դեկտեմբերի, 2025 Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Ստացա Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը և կից նյութերը    Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է: Ասվածը հաստատվում է այն փաստով, թե ինչպես են փորձել ձևակերպել մեղադրանքի էությունը և կալանքի անհրաժեշտությունը։     

Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելը և անձին արգելանքի տակ պահելը օրինականացված բռնության ձև է. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելը և անձին արգելանքի տակ (ՁՊՎ-ում) պահելը օրինականացված բռնության ձև է: Ակնհայտ է, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելը իր էությամբ, բացառում է անձին ՁՊՎ տեղափոխելու և այնտեղ պահելու անհրաժեշտությունը։ 2022 թվականին այս հարցով … Read more

Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը. օրենքի խախտումով են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները

Վարչական դատարանը 2025թ. դեկտեմբերի 1-ին անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը, որով դադարեցվել են ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Գրիգորի Երիցյանի լիազորությունները: Դատարանն արձանագրել է, որ որոշումը կայացվել է Սահմանադրության և օրենքի խախտմամբ, հետևաբար այն անվավեր է: Երևանի ավագանին 2024թ. սեպտեմբերի 10-ին որոշել է վաղաժամկետ դադարեցնել ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանի լիազորությունները: Պատճառաբանությունն … Read more

ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ) ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակել։

ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել (տեսանյութ) ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակել։

Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 

Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն  Ավանեսյանի գործը, որը մեղադրվում է, իբր, ահաբեկչության և այլ հատկապես ծանր հանցագործությունների համար, ուղարկվել է Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների դատարան՝ դատավոր Իլկին Իբիշովի քննմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախապատրաստական ​​դատական ​​նիստը նշանակված է դեկտեմբերի 11-ին։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան: Թարգմանությունը՝ … Read more

Ռուսաստանի դեմ վնասարարությունը չի դադարելու, քանի դեռ իշխանության Փաշինյանն է․ Վիկտոր Բարանեց

Ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի բանակցություններին, ինչպես նաև նրանց բանակցային ուղու հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա: «Շատ հարցեր կլուծվեն, բայց հնարավոր է, որ հարցերի մեկ երրորդը մնա Պուտինի և Թրամփի անձնական հանդիպման համար: 25-30 տոկոսն այն … Read more

Բռնցքամարտի ԱԱ․ Երեք հայ բռնցքամարտիկներ մեկնարկեցին հաղթանակով — Armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Դուբայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ հաղթական մեկնարկ ունեցան։ Առաջինը ռինգ դուրս եկավ 71 կգ քաշային Արարատ Հարությունյանը, որը վստահ առավելության հասավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի նկատմամբ։ Մեր մարզիկը բոլոր ռաունդներում գերազանց գործեց, իսկ 3-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին՝ դուրս գալով մրցաշարի 1/16 եզրափակիչ։ Հաղթանակ շնորհվեց նաև Վախթանգ Հարությունյանին … Read more

Անկեղծ ասած՝ այսքան արագ «վախճան» չէի սպասում. Հարությունյանը՝ Թաթոյանի մասին

Ուրեմն, Ֆակտորի եթերում Robert Ananyan-ը մաստեր-կլաս արեց. տասը րոպեում Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանից, ում վերապահված է համապետական ընտրություններում Մարտուն Գրիգորյանի դերը, քարը քարին չթողեց: Թաթոյանը հրաժարվեց ոչ լեգիտիմ նախագահ անվանել Սերժ Սարգսյանին: Թաթոյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքում իր ձայները կտա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, եթե դրա կարիքը լինի՝ փաստացի չմերժելով նման հնարավորությունը: Անկեղծ … Read more

Ովքեր չեն հրավիրվել առաջիկա եպիսկոպոսական ժողովին

Medianews-ը գրում է․ Կտրիճ Ներսիսյանը շարունակելով իր հակաեկեղեցակսն և հակականոնական գործունեությունը, առաջիկա եպիսկոպոսց ժողովին չի հրավիրել թոշակի անցած, իրենից կախվածություն չունեցող այն եպիսկոպոսներին, ովքեր տարիներ շարունակ հանրային տիրույթում խիստ քննադատել են Կտրիճին և նրա գործունեությունը։ Եկեղեցական կարգի համաձայն եպիսկոպոսը թոշակի կարող է անցնել, բայց նա շարունակում է մնալ եպիսկոպոս։ Իսկ Կտրիճի մտածողությամբ թաշակի անցած, քառասուն … Read more