Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 

Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն  Ավանեսյանի գործը, որը մեղադրվում է, իբր, ահաբեկչության և այլ հատկապես ծանր հանցագործությունների համար, ուղարկվել է Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների դատարան՝ դատավոր Իլկին Իբիշովի քննմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախապատրաստական ​​դատական ​​նիստը նշանակված է դեկտեմբերի 11-ին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment