ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարարը Երևանում է՝ բացելու Հայաստանից առաջին մշտական Պաշտպանության բաժինը

Շարունակելով նախարար Դաութիի օգոստոսյան այցը, որի ընթացքում հայտարարվեց Միացյալ Թագավորություն–Հայաստան հարաբերությունները Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին, ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այսօր Երևանում է՝ բացելու Հայաստանից առաջին մշտական Պաշտպանության բաժինը։ Սա վերահաստատում է ՄԹ-ի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ՄԹ դեսպանությունից:

Դոնալդ և Մելանյա Թրամփները վառել են Սպիտակ տան տոնածառի լույսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյան վառել են Սպիտակ տան տոնածառի լույսերը։ Թրամփը հատուկ կոճակը սեղմելու հնարավորությունն ընձեռնել է կնոջը: Այս արարողությունը տեղի է ունենում ավելի քան 100 տարի։ Դոնալդ և Մելանյա Թրամփները վառել են Սպիտակ տան տոնածառի լույսերը

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր օրինական պահանջն է․ Ալիև

5 Դեկտեմբերի, 2025 Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում և այլ կարևոր միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում: Նա … Read more

ՄՍՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հայտնում են՝ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, որտեղ երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մասնակցում էին Տնտեսական համագործակցության և զարգացման … Read more

Դա վարչապետի իրավասություններից դուրս քայլ է, Սահմանադրության ոտնահարում, քրեորեն պատժելի արարք. «Հրապարակ»

Ամեն անգամ ապշում ես, թե ինչքան կարող է պետության առաջին դեմքն օրենքը չիմանալ, արհամարհել, որ այսպես անթաքույց, օրը ցերեկով տրորի այն ու վատ չզգա։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հաստատեց, որ ինքն ապօրինություն է կատարում, խախտում է Սահմանադրությունը, գերազանցում է իր լիազորությունները։ Ինչքան էլ բառախաղ անես, փորձես օգտագործել, որ ոչ թե հրահանգ, այլ հորդոր է … Read more

Մոսադը նոր ղեկավար ունի | Radar Armenia

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գեներալ-մայոր Ռոման Գոֆմանին նշանակել է Իսրայելի արտաքին հետախուզական գործակալության՝ Մոսադի, հաջորդ ղեկավար։ Հաղորդվում է, որ Գոֆմանը եղել է Նեթանյահուի ռազմական քարտուղարը և հետախուզության ոլորտում որևէ փորձ չունի։ Գոֆմանը ծնվել է Բելառուսում 1976 թվականին և 14 տարեկանում տեղափոխվել է Իսրայել։ Նա միացել է բանակի զրահատանկային կորպուսին 1995 թվականին և երկարատև բանակային կարիերա … Read more