Վարդաշենում կատաղած շները 18 նապաստակ են հոշոտել

5 Դեկտեմբերի, 2025 Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:30-ի սահմաններում 3 թափառական շուն վնասել են իրենց կողմից պահվող նապաստակների վանդակները: Գալստյանը հայտնաբերում է, որ իր կողմից պահվող 20 նապաստակներից 18-ը սատկած են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքը վարձակալական հիմունքներով է բնակվում այդ տանը, խնամքին ունի 3 անչափահաս … Read more

Դավոյան Արփոյի՝ հակառուսականությամբ ներծծված հարցադրումը բավական հետաքրքիր է հնչում հատկապես վերջերս տեղի ունեցած մի իրադարձության ֆոնին

ՔՊ-ական «Թլոշ Արփոն» Կաթողիկոսին պաշպանող եպիսկոպոսներից պահանջել է գնահատական տալ այն փաստին, որ արքեպիսկոպոս Ներսիսյանին պարգևատրել է Պուտինը: «Եզրասը և Կտրիճը ինչի՞ համար են մեդալներ ստանում օտարերկրյա նախագահից: Ոչ մեկին չի՞ անհանգստացնում դա»,-անհանգստություն է հայտնել Դավոյան Արփոն: Արփոյի՝ հակառուսականությամբ ներծծված հարցադրումը բավական հետաքրքիր է հնչում հատկապես վերջերս տեղի ունեցած մի իրադարձության ֆոնին. այս տարվա նոյեմբերի … Read more

Մայիսի 19-ից հետախուզվողը հայտնաբերվել է

Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Մերձավան գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 37-ամյա վարորդը Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից մայիսի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Aurora News | ԵՄ-ն դժգոհ է Թրամփի կողմից Ուկրաինայի հակամարտության կարգավորման ձևից. WP

Եվրոպացիները բողոքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացից։ Այս մասին գրում է  Washington Post-ը: «Թրամփի մոտեցումը բազմիցս անտեղյակ է թողել եվրոպացի առաջնորդներին՝ հիմնվելով արտահոսքերի և վերջին զարգացումների մասին լրատվական հաղորդագրությունների վրա», – նշում է հրատարակությունը։ Եվրոպացի առաջնորդները ստիպված կլինեն հարմարվել նոր իրականությանը, որտեղ ԱՄՆ շահերը պարտադիր չէ, որ համընկնեն իրենց շահերի հետ, … Read more

Aurora News | Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ պատերազմը կշարժվի դեպի Եվրոպա, թե՞ ոչ. Օրբան

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարևոր են խաղաղ կարգավորման համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Ռադիո Կոշութ»-ի եթերում։ «Հասել է վճռորոշ պահը։ Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ պատերազմը կշարժվի դեպի Եվրոպա, թե՞ դրա կրակը կմարի», – ասել է նա։ Հունգարացի քաղաքական գործիչը կարծում է, որ ամերիկյան և ռուսական կողմերի միջև բանակցությունները «կարող են մարել … Read more

Aurora News | Մակրոնը փախել է չինական անվտանգության ծառայությունից՝ ուսանողների հետ խոսելու համար

 Չինաստան կատարած պետական ​​այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փախել է չինացի անվտանգության աշխատակիցներից՝ Սիչուան նահանգում ուսանողների ամբոխի հետ խոսելու համար։ Այս մասին փոխանցում է BFMTV-ն: Հեռուստաալիքի կողմից հեռարձակված կադրերում երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի առաջնորդը վազում դեպի հեռվում կանգնած մարդկանց ամբոխը, մինչդեռ չինացի անվտանգության աշխատակիցները հետապնդում են նրան։ «Նախագահը որոշել է վազել՝ ամբոխին հասնելու … Read more

Aurora News | Փաշինյանը՝ աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու քաղաքականության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ։ Տեղեկությունը փոխանցում են կառավարությունից։ Նիստի մեկնարկին վարչապետը նշել է, որ արդեն ավանդական է դարձել հանդիպել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին ոլորտում հեղափոխական փոփոխություններ չեն իրականացվել՝ երբեմն օբյեկտիվ, երբեմն … Read more

Aurora News | Կանխակալ մոտեցում, թե դատաքննություն, ըստ քմահաճույքի. «Էգալիտե» ՍՊԸ-ն` ընդդեմ ՀՌՀ-ի

Վարչական վերաքննիչ դատարանում Դատավորներ Ռաֆիկ Խանդանյանի, Միքայել Մելքումյանի և Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական նիստն «Էգալիտե» ՍՊՆ-ն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի: Նշենք, որ «Էգալիտե» ՍՊՆ-ն դատարանում վիճարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից անցկացված 106.9 հաճախականության մրցույթի արդյունքները: Այս հաճախականությամբ հեռարձակվում էր ռադիո Ջազ FM ռադիոկայանը: «Էգալիտե» ՍՊԸ-ը փաստաբան Տիգրան Մուրադյանը նիստի մեկնարկին ինքնաբացարկ … Read more