Aurora News | Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ պատերազմը կշարժվի դեպի Եվրոպա, թե՞ ոչ. Օրբան

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարևոր են խաղաղ կարգավորման համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Ռադիո Կոշութ»-ի եթերում։

«Հասել է վճռորոշ պահը։ Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ պատերազմը կշարժվի դեպի Եվրոպա, թե՞ դրա կրակը կմարի», – ասել է նա։

Հունգարացի քաղաքական գործիչը կարծում է, որ ամերիկյան և ռուսական կողմերի միջև բանակցությունները «կարող են մարել այս կրակը»։

«Եթե դրանք հաջող լինեն, Հունգարիան կկարողանա թեթև շունչ քաշել», – եզրափակել է Օրբանը։

Leave a Comment