Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում այրվում է էլեկտրական հաշվիչ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկում։ Հրդեհի բարդության … Read more

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ

8 Դեկտեմբեր, 2025 10:28 Հայաստան Ուշադրություն Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի … Read more

Լենա Հովհաննիսյանն իր թեկնածությունն է առաջադրել Քլարկ շրջանի ընտրական հանձնաժողովում թեկնածուի պաշտոնում

08 Դեկտեմբերի 2025, 10:50 Դեկտեմբերի 3-ին Հանրային պաշտպան և մարդու իրավունքների պաշտպան Լենա Հովհաննիսյանն իր թեկնածությունն է առաջադրել Քլարկ շրջանի ընտրական հանձնաժողովի դեմոկրատական կուսակցության թեկնածուի պաշտոնում: «Մենք պետք է առաջնորդներ լինենք, ովքեր պայքարում են քաղաքականության, աշխատատեղերի և ենթակառուցվածքների համար, որոնք օգուտ են բերում Նևադայի յուրաքանչյուր բնակչի: Որպես հանձնակատար ես նախատեսում եմ ներդրումներ կատարել հանրակրթական դպրոցների … Read more

Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ շարունակելով հրապարակել վիզա ստանալու կանոնների և «չի կարելի»-ների շարքը: Related Post navigation

Նեթանյահուն հայտարարել է Գազայի հրադադարի երկրորդ փուլին անցնելու մասին

Ռոյթերսի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի երկրորդ փուլը շատ մոտ է։ Երուսաղեմում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն ասել է, որ ամսվա վերջին կարևոր բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու ծրագրի երկրորդ փուլի իրականացման եղանակը։ Նոյեմբերին վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Թրամփը … Read more

Զելենսկին «դեռ պատրաստ չէ» հավանություն տալ խաղաղության համաձայնագրին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «դեռ պատրաստ չէ» հավանություն տալ Վաշինգտոնի կողմից առաջարկված Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծին: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Ֆլորիդայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների եռօրյա բանակցություններից հետո Թրամփի հայտարարությունը: Թրամփի խոսքով՝ «Զելենսկու թիմը պաշտպանում է փաստաթուղթը», սակայն Ուկրաինայի նախագահն ինքը «դեռ չի ծանոթացել» … Read more

Հիմա, որ նորից խոսամ, էլի նույնը խոսալու եմ. Տիգրան Ավինյանը՝ օդի որակը կրկին անառողջ միջակայքում գտնվելու նոր ցուցանիշների մասին

«Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայանների նոյեմբեր ամսին ստացված տվյալների համաձայն օդի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 142 , իսկ PM 10-ի համար՝ 64։ Այս արդյունքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքերում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։ Համեմատելով 2024 թ նույն ժամանակահատվածի հետ՝ … Read more