Թուրքիան շարունակելու է ներդրում ունենալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում․ Էրդողան
Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։ Այս մասին Բիշքեկում «ՇՀԿ+» գագաթնաժողովից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Խաղաղությունը կենսունակության աղբյուր կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա։