ԱԽ նախկին քարտուղարը գիրք է գրել. ինչի մասին է այն

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ ընկերներ,

Ուրախ եմ կիսվելու ձեզ հետ մի կարևոր նորությամբ․ իմ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին։

Այս գիրքը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մեր համատեղ պայքարի, անցած ճանապարհի ու ներքին խոհերի մասին է։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 5-ին, որի մանրամասների մասին առանձին կտեղեկացնեմ։

Իսկ նրանց համար, ովքեր արդեն իսկ ցանկանում են գիրքը ձեռք բերել օնլայն, այն հասանելի է հետևյալ հղումով՝ 👇

Կարդացեք, կիսվեք ձեր տպավորություններով։

Շնորհավոր Գիտելիքի օրը))»,- գրել է նա։

Leave a Comment