«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակի

«Նարեկացի» արվեստի միությանը սեպտեմբերի 5-ին միավորել էր տոնական երկու առիթ՝ մշակութային կենտրոնի 22-ամյակը և հայտնի դիրիժոր, երաժշտագետ, ջութակահար, կոմպոզիտոր ու հասարակական գործիչ, մաեստրո Դանիել Երաժշտի 80-ամյա հոբելյանը։ Կամերային համերգ-հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում։ Սա ավելի շատ երախտագիտության, հիշողության և կենդանի երաժշտության երեկո էր՝ այն նույն երաժշտության, որին երաժշտը նվիրել է իր կյանքի … Read more

Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը •

Նիկոլ Փաշինյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ շրջանառվող լուրերի թեման վերջին շրջանում դարձյալ ակտիվացել է, և մամուլում ու հանրային քննարկումներում Նալբանդյանին անընդհատ կապում են Փաշինյանի ու վերջինիս ընտանիքի հետ։ «Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս, անդրադառնալով այս խոսակցություններին, Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ինքը «սրտի օլիգարխ» չունի, իսկ նման խոսակցություններն իրենց արդեն դուրս են բերում տանելիության … Read more

Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում •

Օրերս հրապարակվեց մի զեկույց, որը հերթական մակերեսային և գիտական հիմնավորում չունեցող տվյալների հիման վրա է։ Խոսքը դարձյալ չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության և նրանց տեղացի գործընկերների մասին է, որոնց կասկածելի աշխատանքին պարբերաբար անդրադարձել ենք։ «Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ տարի նրանք Սյունիքի բնակավայրերում՝ Քաջարանում, Աճանանում և հարակից գոտիներում նմուշներ էին հավաքել՝ կասկածելի պայմաններում, հիմա արդեն ներկայացնում … Read more

Քաղաքական դաշտում «մեռելային լռություն է» •

Չկան Ազգային ժողովի նիստեր՝ քաղաքական դաշտում «մեռելային լռություն է», ինչի արդյունքում ստեղծվում է թյուր տպավորություն, որ խորհրդարանի նիստերն իրենք իրենցով հանդիսանում են քաղաքական օրակարգ։ Մինչդեռ Ազգային ժողովը ոչ թե բուն օրակարգ է, այլ օրակարգերը գեներացնելու գործիք։ Քաղաքական օրակարգերը մեծամասամբ ոչ թե ծնվում են խորհրդարանում, այլ բերվում են խորհրդարան՝ քննարկելու։ Ու եթե խորհրդարանը այսօր նիստեր չի … Read more

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանի ծննդյան օրն է

1963 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանում ծնվել է հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը։ Աննա Էլբակյանն իր առաջին քայլերը բեմում արել է դեռ 17 տարեկանում՝ խաղալով Վիլյամ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» պիեսում։ 1982 թվականին ավարտել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դրամատիկական ստուդիան և նույն տարում սկսել աշխատել Սունդուկյանի անվան ազգային … Read more

Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին հաճախակի հանդիպումներ է ունենում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախկին նախագահն ինքն է այցելում Վեհափառին, նրանք առանձնանում են եւ ամեն անգամ մոտ 2 ժամ զրուցում: Բնականաբար, քննարկում են երկրում տիրող իրավիճակը, քաղաքական հետապնդումները, Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություները, ընդդիմության անելիքները: Ամենայն հայոց կաթողիկոսը, մեր … Read more

ՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի մի շարք օբյեկտների խոցման, ուկրաինական կողմը՝ զոհերի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 4-ի գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզում թիրախավորվել են մետալուրգիական արդյունաբերության գործարան և կոմբինատ, որոնք, ըստ ռուսական կողմի, ապահովել են ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Նույն հաղորդագրության համաձայն՝ Նիկոլաևի մարզում խոցվել են զենքի պահեստավորման լոգիստիկ կենտրոն և … Read more

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղված է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելիք համայնքապետերի թեկնածուների, ցուցակներում ընդգրկվելիք ավագանու անդամների ընտրությամբ։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստերի ժամանակ այս հարցն էլ են քննարկելու: Ավելի շուտ` Փաշինյանը որոշելու է, վարչությունը դակելու է նրա որոշումները` ներկուսակցական դեմոկրատիայի քողը պահպանելու նպատակով: Նախնական տեղեկություններով, ընտրական համայնքների կուսակցական կառույցներին հանձնարարվել է առնվազն մի քանի … Read more

Սխալը` սխալի ետևից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոմանք հիանում են Հայաստանի այսօրվա վարած արտաքին քաղաքականությամբ, դա անվանում են ճկուն, հավասարակշռված, դիվերսիֆիկացիայի ձգտող, այլընտրանքներ ձեւավորող քաղաքականություն: Իբրեւ թե` տեսեք, թե ինչպես ենք տարբեր բեւեռների միջեւ «խաղեր տալիս», իրար հետ հակասություններ ունեցող ճամբարների միջեւ լարախաղացություն անում, դա է փոքր երկրների անելիքը: Բայց դիվանագիտությունից, արտաքին քաղաքականությունից գլուխ հանող մարդիկ ճիշտ հակառակն … Read more

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

«Հրապարկ»-ը գրում է. « Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան չընտրեց Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, փոխարենը ընտրեց խմելու հանդեպ մեծ սեր ունեցող Վիլեն Գաբրիելյանին: Բայց Սասուն Միքայելյանի «փորձությունները» դրանով չեն ավարտվել: … Read more