
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նաիրի բժշկական կենտրոն` պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնելու նպատակով, «Ռադիոլուրին» հայտնել են բժշկական կենտրոնից։
Պրոֆիլակտիկ հետազոտություններն անցնելուց հետո Հանրապետության նախագահը դուրս է գրվել։ Բժշկական կենտրոնից նշել են, որ նա չի հոսպիտալացվել եւ ստացիոնար բուժում չի ստացել։