Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հյուսիս-արևմուտքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնին (CENC)։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Ցինհայ նահանգի Հայսիի մոնղոլա-տիբեթական ինքնավար շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Այս պահին զոհերի, տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել։ Գնահատեք հոդվածը

ԿԳՄՍ երկու փոխնախարար ազատվել է աշխատանքից – Ազգ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից. տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ՝ Հասմիկ Ավագյանն  ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի … Read more

Մովսիսյանը՝ Հայաստանի հավաքականի ԱԱ-ում հայտնվելու մասին․ «Համակարգային աճի հարց է»

1 հուլիսի 2026 – 12:04 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է ազգային թիմի ներկայիս վիճակին և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություններին, գրել է armsport.am-ը ՌԲ «Սպորտի» վրա հղումով: Այս օրերին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվում է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որը մեկնարկել է հունիսի 11-ին և … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Acba Tech Meetup. AI-ը, ինժեներիան և բանկինգի ապագան

Ակբա բանկը Acba Tech Meetup միջոցառման շրջանակում միավորել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, որի նպատակը  կուտակված փորձի փոխանակումն է։ Acba Tech Meetup-ի առաջին հանդիպմանը  խոսնակները տեխնոլոգիական համայնքի շուրջ 250 մասնակցի ներկայացրել են ոլորտում Ակբայի փորձառությունը և պատմել, թե ինչպես է բանկը թվային վերափոխման փուլից անցնում արհեստական բանականության, ինչպես նաև AI ագենտների ներդրմանն ու կիրառմանը։ … Read more

Խաղաղության աղերսը

01.07.2026 | 12:04 ՈՒրեմն բանը հասել է նրան, որ Իսրայելի նման փոքրիկ, բայց և նույնքան աշխարհակալ երկիրը պետականորեն ճանաչել է Հայոց Գենոցիդը, իսկ մեր ոչ ու փուչ վարչապետը, որպեսզի իր ազգի դահիճ Թուրքիայի տրամադրությունն ավելի չգցի, չի համարձակվում գոնե մի դատարկ շնորհակալագիր հղի Իսրայել պետության իշխող ուժին։ Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է նույնքան … Read more

ԱՄՆ դիվանագետը նշանակվել է Բոսնիայի ժամանակավոր դեսպան •

ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաները կրկին չեն կարողացել նշանակել Բոսնիայում նոր միջազգային դեսպան ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ է նշանակվել Բոսնիայի ժամանակավոր գերագույն ներկայացուցիչ, որը պարտավոր է պահպանել խաղաղությունը մինչև Գերմանիայի Քրիստիան Շմիդտի մշտական ​​իրավահաջորդի ընտրությունը։ ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը գտնվում է Սարաևոյում, քանի որ ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաները այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ չեն կարողացել … Read more

Ռուբիոն մտադիր է զիջել ԱՄՆ նախագահի թեկնածուի տեղը Վենսին՝ նրա առաջադրման դեպքում. AP

Tert.am-ը գրում է․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի նախատեսում 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու իր մտադրությունը հայտնի ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս մասին Associated Press (AP) գործակալությունը հայտնել է՝ վկայակոչելով պետքարտուղարի շրջապատի աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ գործակալության տվյալների՝ Ռուբիոն … Read more

Հարցման համաձայն՝ եվրոպացիների գրեթե մեկ երրորդը սպասում է, որ իրենց կենսամակարդակը կնվազի

Գնաճը, գների աճը և կյանքի արժեքը եվրոպացիների համար ամենակարևոր մտահոգություններն են Նոր Եվրոբարոմետրի տվյալներով՝ գների աճը և կյանքի արժեքը գլխավոր մտահոգություններն են ԵՄ գրեթե բոլոր երկրներում: Ֆրանսիայում և Ավստրիայում հոռետեսությունը կարող է կապված լինել Եվրամիության բացասական կերպարի հետ:Քանի որ եվրոպացիները ավելի ու ավելի են անհանգստանում գների աճից, շատերը կարծում են, որ իրենց կենսամակարդակը ապագայում կվատանա: … Read more