Չինաստանի հյուսիս-արևմուտքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնին (CENC)։
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Ցինհայ նահանգի Հայսիի մոնղոլա-տիբեթական ինքնավար շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Այս պահին զոհերի, տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել։
