Month: July 2026
ՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններից
Հայաստանում դատապարտյալներին մերձավոր ազգականների հետ տեսակցություններից զրկելն այլևս չի կիրառվի որպես կարգապահական տույժ։ ԱԺ–ն Քրեակատարողական օրենսգրքի համապատասխան փոփոխություններն ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Ինչպես օրինագիծը ներկայացնելիս ասել էր արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը, ազգականների հետ տեսակցությունների սահմանափակումը կիրառվել է այն դատապարտյալների նկատմամբ, որոնք խախտել են պահման սահմանված կարգը։ Սակայն միջազգային չափանիշներով` հարազատների հետ շփումներից զրկելը համարվում … Read more
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ ՆԳՆ–ն զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացիներին զգուշացնում է ոստիկանության անունից կեղծ զանգերի մասին․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացիներին զգուշացնում է ոստիկանության անունից կեղծ զանգերի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
Տուսկը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Լեհաստանի պատվիրակությանը կոչ է արել Ուկրաինային ֆինանսական աջակցության նոր խոստումներ չտալ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ի հուլիսի 7-8-ը կայանալիք գագաթնաժողովին մասնակցող լեհական պատվիրակությանը զերծ մնալ Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության վերաբերյալ հայտարարություններից։ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Տուսկը նշել է, որ Լեհաստանի առաջնահերթությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության արևելյան սահմանների ամրապնդումն է, այլ ոչ թե Ուկրաինայի ֆինանսավորումը։ «Կոչ եմ անում ամբողջ պատվիրակությանը զգուշավոր լինել Լեհաստանի կողմից … Read more
Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը քառապատկվել է
Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել է։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ նավագնացության ակտիվության աճը վկայում է՝ նավերի սեփականատերերը ներկայում գնահատում են անցումը որպես ավելի անվտանգ։ Այնուամենայնիվ, ցուցանիշները դեռևս զգալիորեն ցածր են նախքան փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկը գրանցված մակարդակից։ Նշվում է նաև, … Read more
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը։Հրապարակման մեջ նշվում է, որ նավագնացության ակտիվության աճը «վկայում է, որ նավերի սեփականատերերը կարծում են, որ այժմ կարող են անվտանգ անցնել նեղուցով»։ Ընդ որում, ցուցանիշները նախկինի նման մնում են զգալիորեն ավելի ցածր, քան մինչև փետրվարի … Read more
Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 30-ի առավոտյան 112 ծառայություն ահազանգած Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մի բնակիչ հայտնել էր, որ գողացել են տան մոտ կայանված «Շևրոլե» մակնիշի իր մեքենան։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Հրազդանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք տվին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների և Արարատի մարզի պարեկների հետ համագործակցության շնորհիվ։ Պարզվեց, որ … Read more
Քանի՞ օր կտևի զանգվածային սուգը Իրանում՝ Խամենեիի մահից հետո
Իրանում իշխող հոգևոր իշխանությունները պատրաստվում են բազմօրյա զանգվածային հուղարկավորության արարողությունների՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի մահվանից հետո, որը, ըստ հաղորդումների, սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների արդյունքում։ Հուղարկավորության միջոցառումները նախատեսվում է սկսել հանգստյան օրերին Թեհրանում, իսկ հաջորդ շաբաթ լայնածավալ արարողություններ կանցկացվեն նաև Ղոմ և Մաշհադ քաղաքներում, ինչպես նաև Իրաքի շիայական կենտրոններում։ Իրանի հոգևոր առաջնորդի մահը … Read more
Լիտվան հրաժարվում է միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքից
Լիտվայի Սեյմը գրանցել է օրինագիծ, որով նախատեսվում է հրաժարվել երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքից։ Այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի քարտուղարությունը։ Նախաձեռնությանը ստորագրություններով աջակցել է 50 պատգամավոր, ինչը բավարար է օրինագծի գրանցման համար։ Նոր նախագծով առաջարկվում է փոփոխել Լիտվայի Սահմանադրությունը և հանել 137-րդ հոդվածը, որը ներկայումս արգելում է զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային … Read more
«Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն»․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա անդաստիարակության և դիվանագիտական անարգանքի գագաթնակետն է. զարդանախշ հիշեցնող քարոզչական խաղալիքով ներկայանալ պետության ղեկավարի վերջին հրաժեշտի սգո արարողության։ Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը՝ խաղալիքով է գնում»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան