Զելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան

Ուկրաինայի կառավարության որոշմամբ Եվգենի Խմարան ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, իսկ Անդրեյ Սիբիգան՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Այս նշանակումների վերաբերյալ սեփական թելեգրամյան ալիքով տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին: Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ Գերագույն ռադայի որոշումների հիման վրա նախատեսվում է իրականացնել նաև մի քանի նախարարությունների կառուցվածքային վերակազմավորում։ Բացի այդ, երկրի իշխանությունները նպատակադրվել են … Read more

Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին

17 Հուլիս, 2026 20:04 Միջազգային Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուժերը և Իսրայելի անվտանգության գործակալությունը՝ «Շին Բեթ»-ը, Գազայի հարավային Խան Յունիս շրջանում սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։ Իսրայելի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ Անաս Մահմուդ Ահմադ Համդանը սպանվել է հինգշաբթի օրը՝ նրան … Read more

Ես Չինաստանի հետ առևտրին դեմ չեմ, բայց Եվրոպան կորցնում է հազարավոր աշխատատեղեր․ Մակրոն

Եվրոպան կորցնում է հազարավոր աշխատատեղեր, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոսելով Չինաստանի հետ առևտրի հետևանքների մասին։ «Թույլ տվեք լիովին պարզ լինել. ես Չինաստանի դեմ չեմ։ Սակայն մենք մեր տնտեսություններում և ամբողջ Եվրոպայում տեսնում ենք, որ Չինաստանի հետ մեր առևտրային դեֆիցիտը տարեցտարի աճում է։ Սա նշանակում է, որ Եվրոպայում ամեն տարի տասնյակ հազարավոր … Read more

20:00 Լուրերը մեկ տողով. Թեղուտի գործարք, Իրանին հասցված հարվածներ, նոր նշանակումներ Ուկրաինայում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   ·  Արևմտյան խոշոր ներդրում հայաստանյան հանքարդյունաբերությունում. Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը նոր ամերիկյան սեփականատեր ունի: Ընկերության ղեկավարը միաժամանակ նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ստեղծված ռազմավարական տարածաշրջանային հիմնադրամի տնօրեն: ·  Բուհերի ընդունելության արդյունքներ և եղանակային տեղումներ. Հուլիսի 18-ին կհրապարակվեն բուհերի ընդունելության պաշտոնական արդյունքները, որոնցով հատկացված տեղերի մեծ մասն արդեն զբաղեցված է: … Read more

Վրաստանն ու Թուրքմենստանը համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Թբիլիսիում տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։ Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի համար Կենտրոնական Ասիան հետաքրքիր տարածաշրջան է, և իր երկիրը շահագրգռված է հարաբերությունները զարգացնել այդ տարածաշրջանի երկրների հետ։ Կոբախիձեն հայտարարել է, որ Թուրքմենստանը Վրաստանի … Read more

«Պարզ չէ՝ ինչպես են ՀՀ իշխանություններն իրականացնելու սահմանադրական փոփոխություններ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ֆինանսական և ամեն կարգի օժանդակություն տրամադրել «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» քաղաքականությանը, որը տարածքային պահանջատիրություն է Հայաստանի նկատմամբ:Մյուս կողմից՝ մեր արևելյան հարևանը պահանջում է, որ Հայաստանը Սահմանադրությունը փոխի և Մայր օրենքից հեռացնի Անկախության Հռչակագրին հղումը:«Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք տարածքային պահանջ ենք համարում … Read more

9620 դիմորդ արդեն ընդունվել է բուհ. անվճար տեղերի մեծ մասը համալրվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, ինչպես նաև բուհերի ռեկտորներ ու պրոռեկտորներ։ Օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովը քննարկել է … Read more

Ֆրանսիան մտադիր է զարգացնել Գերմանիայի հետ համագործակցությունը միջուկային զսպման ոլորտում

Ֆրանսիան պատրաստ է Գերմանիայի հետ լայնածավալ համագործակցության «առաջադեմ միջուկային զսպման» ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ միջկառավարական հանդիպումից և բանակցություններից հետո։ «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է առաջ և շահավետ առաջ շարժվել Գերմանիայի հետ մեր հարաբերություններում, որը վստահելի և արտոնյալ գործընկեր է՝ մեր երկրների միջև հաստատված … Read more

Մահացել է ՈՒՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան՝ Ալեքսանդր Մասլյակովի այրին

Մահացել է ՈՒՀԱ-ի (КВН) նախկին տնօրեն Ալեքսանդր Մասլյակովի այրին՝ Սվետլանա Մասլյակովան, հայտնել է ՈՒՀԱ-ի միջազգային միության մամուլի ծառայությունը։ «Մահացել է մեծ կին ռեժիսոր, որի անունը դարձել է ՈՒՀԱ-ի խորհրդանիշը», – ասվում է հայտարարության մեջ։ Սվետլանա Մասլյակովան 78 տարեկան էր։

Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել

Աստղագետները ավելի քան մեկ տասնամյակ տևած տիեզերական «պահմտոցիից» հետո հայտնաբերել են երիտասարդ աստղի շուրջ պտտվող մոլորակ։ Հայտնագործությունն առանձնահատուկ է նաև նրանով, որ անցյալ տարվա վերջին միմյանցից անկախ աշխատող երկու գիտական խմբեր, ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ և տարբեր աստղադիտակների օգնությամբ, հայտնաբերել են նույն սառը գազային հսկա մոլորակը։ Գիտնականների խոսքով՝ սա Երկրից երբևէ ուղղակիորեն պատկերված ամենաաղոտ … Read more