«Պարզ չէ՝ ինչպես են ՀՀ իշխանություններն իրականացնելու սահմանադրական փոփոխություններ»․ Թաթուլ Հակոբյան

«Պարզ չէ՝ ինչպես են ՀՀ իշխանություններն իրականացնելու սահմանադրական փոփոխություններ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ֆինանսական և ամեն կարգի օժանդակություն տրամադրել «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» քաղաքականությանը, որը տարածքային պահանջատիրություն է Հայաստանի նկատմամբ:
Մյուս կողմից՝ մեր արևելյան հարևանը պահանջում է, որ Հայաստանը Սահմանադրությունը փոխի և Մայր օրենքից հեռացնի Անկախության Հռչակագրին հղումը:
«Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք տարածքային պահանջ ենք համարում մեր երկրի նկատմամբ, պաշտոնապես վերացված լինեն՝ նոր սահմանադրության ընդունման, թե իրավական մեկ այլ մեխանիզմի միջոցով», – Reuters-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Վերջերս նա եկել էր Դիլիջան:
Այցը անմիջապես հաջորդեց Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, որի ընթացքում իշխող ուժը չկարողացավ ստանալ սահմանադրական մեծամասնություն:
Առայժմ պարզ չէ, թե ինչպես են Հայաստանի իշխանություններն իրականացնելու սահմանադրական փոփոխություններ:
Պարզ չէ նաև, թե երբ է ստորագրվելու Ադրբեջան-Հայաստան պարտադրված խաղաղությունը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment