Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-5-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի երեկոյան, մայիսի 1-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է … Read more

ՀՀ-ն մտադիր է պահածոներ ու պղինձ արտահանել Ինդոնեզիա․ Վավերացվել է ԵԱՏՄ շրջանակում ազատ առևտրի համաձայնագիրը

30 ապրիլի 2026 – 14:04 AMT PanARMENIAN.Net – Գործադիրը հավանություն է տվել «ԵԱՏՄ անդամ պետությունների և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է 2025-ի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։ Համաձայնագիրը նպատակ է ունի ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքաշրջանառությունը՝ նվազեցնելով սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները, խթանել տնտեսական համագործակցությունը և ընդլայնել առևտրային կապերը։ Գյուղատնտեսական … Read more

Շվեդիան ունի ծխելու ամենացածր մակարդակը ԵՄ-ում

Euroweeklynews-ը գրում է, որ Շվեդիան Եվրոպայում ծխելը թողնելու հեղափոխության մեջ առաջատարն է։ Երկրում գրանցվել է ծխելու ամենացածր տարածվածությունը Եվրոպայում։ Ավելին, Շվեդիան նաև ունի թոքերի քաղցկեղից մահացության ամենացածր մակարդակը ամբողջ Եվրամիությունում, և այս նվազման միտումը շարունակվում է, մասնավորապես տարեց տղամարդկանց և խոշոր, խիտ բնակեցված քաղաքներում։ Այս նոր արդյունքները բացատրվում են Շվեդիայում նիկոտին պարունակող այնպիսի արտադրանքի առկայությամբ, … Read more

Հաստիքային քարոզիչները, հակառուսականությունն ու իրականությունը

30.04.2026 | 14:04 Սթափ գնահատենք Արարատ լեռան, Հայոց ցեղասպանության, Ազգային եկեղեցու և ընդհանրապես պատմական արժեք ունեցող ազգային ինքնության տարրերը: Հաստիքային քարոզիչները հետևողականորեն շրջանառության մեջ են դրել իրենց պատկերացմամբ արդեն իբր հասունացած և հավատ ներշնչող մի պարզունակ բանաձև՝ հայ ժողովրդին պատուհասած բոլոր դժբախտությունների միակ պատճառը ռուսներն են: Իրենք են հայերին ներքաշել ցեղասպանության մեջ՝ հրահրելով թուրքերին, իրենք են Արարատ … Read more

ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. Իրավաբան փորձագետները զգուշացնում են, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնապետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին։ Բրյուսելը 300 միլիոն եվրո է տրամադրում կառավարության քննադատների վերաբերյալ «ապատեղեկատվությանը» հակազդելու համար։ Բրյուսելյան չինովնիկները քննադատության են ենթարկվել … Read more

Կառավարությունը հաստատել է ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված անձանց աջակցության ծրագիրը

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:  Որոշման ընդունման նպատակը Հայաստանի … Read more

Արթուր Ավանեսյանը շարունակում է հացադուլը

Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանը շարունակում է երեկ հայտարարած հացադուլը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Ընտրակաշառքի մեղադրանքով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցն այս քայլով իր բողոքն է հայտնում իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման դեմ։

Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ

«Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, երբ հարցնում են՝ ի՞նչ ես արել այդ 8 միլիարդ դոլարը, ասում է՝ զենք եմ գնել։ Հավատո՞ւմ եք»,- այս հարցն է տրվել Արագածոտնի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

Հայաստանում սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս. Գագիկ Սուրենյան

30 Ապրիլ, 2026 13:54 Հասարակություն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մայիս ամիսը կլինի ոչ սառը, բայց տեղումնառատ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հանրապետության ամբողջ տարածքում մայիսին ամսական միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից ավելին, այսինքն՝ սպասվում է … Read more