Սևանի թերակզու սննդի օբյեկտներից մեկում եղել են կեղտի կուտակումներ․ գործունեությունը կասեցվել է (լուսանկարներ)

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հրանտ և Էդվարդ» ՍՊ ընկերությանը պատկանող «Աշոտ Երկաթ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Թերակղզու տարածք)․ հայտնում են ՍԱՏՄ-ից: «Արձանագրվել է, որ այս օբյեկտի խոհանոցի պատերը և առաստաղը նորոգ վիճակում չեն, եղել են կեղտի կուտակումներ, պատրաստվող կերակուրի մեջ մասնիկների թափվելու … Read more

«Huawei»-ն ուսումնասիրում է Հայաստանում էներգակուտակիչ կայանների կառուցման հնարավորությունները

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահը և «Huawei» ընկերության տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի կուտակման ոլորտում գործունեության զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգիայի պահպանման տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններին, ինչպես նաև ընդգծվել է ժամանակակից էներգահամակարգերում կուտակիչ էլեկտրակայանների կառուցման կարևորությունը։ «Huawei»-ի փորձագետները ներկայացրել են էներգիայի կուտակման համակարգերի կիրառման օրինակներ Եվրոպական միությունում և Բալթյան երկրներում, … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 03.04.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 03.04.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Հարկային եկամուտների առաջանցիկ աճ՝ առաջին եռամսյակում․ ինչպե՞ս կզարգանա Հայաստանի տնտեսությունն առաջիկայում Ո՞վ է վճռել ԼՂ-ի ճակատագիրը․ Կրեմլում հարցին վերջակետ չի դրվել Քաղաքական ուժերի նախընտրական քայլերը՝ իրավապահների «խոշորացույցի» տակ Back to top button

Զոհերի թիվը աճում է․ Մերձավոր Արևելքում հակամարտությունը ընդլայնվում է

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ փետրվարի 28-ից սկսված ռազմական գործողություններից հետո զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել, իսկ հակամարտությունը տարածվել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ Ըստ վերջին տվյալների՝ Իրանում զոհվել է առնվազն 2076 մարդ, ավելի քան 26,500-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում կան կանայք և երեխաներ։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ ավելի … Read more

Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից

tert.am Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով մեղադրյալներ Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանը` հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին, ազատվել է աշխատանքից, հայտնում են ԶԼՄ-ները:   Նշենք, որ նա լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մինասյանների տան խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել։

ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել աջակցել 1.5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեին. այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացրած բյուջետային հայտին։ Նշվում է, որ դրանով նախատեսվում է ռազմական ծախսերի ավելի քան 40 տոկոսով ավելացում։ ԱՄՆ նախագահի աշխատակազմը բյուջեն անվանել է ռազմական հզորության մեջ պատմական ներդրումներ՝ նշելով առաջնահերթ նախագծեր։ Բյուջեն … Read more

ՊՎԾ-ն Վերաքննիչ դատարանում ևս պարտվեց «Հետքին»

Վերաքննիչ դատարանն այսօր՝ ապրիլի 3-ին որոշում է կայացրել՝ մերժել Պետական վերահսկողական ծառայության բողոքը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025թ. դեկտեմբերի 19-ի որոշումը թողել անփոփոխ։ Հիշեցնենք՝ Պետական վերասկողական ծառայությունը 2025թ. հունվարի 13-ին հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի։ ՊՎԾ-ն պնդում էր՝ արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը։ … Read more

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել իրականացված ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև կատարվել են նոր եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 734 մլն դրամ, որից ավելի քան 513 մլն դրամը … Read more

ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տnւյժի՝ ազատվելով ծառայությունից

ՀՀ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է ընդունել ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։   Նման որոշում է ընդունվել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի ապրիլի 3-ի հերթական նիստում։   Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:   … Read more

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբ․ Վերջին տարիներին, մեր պետությունն ունեցավ ծանր կորուստներ, ենթարկվելով արտաքին ճնշումների և ներքին ապակողմնորոշումների: Գործող իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք Արցախի հանրապետությունը, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը, Հայաստանի Հանրապետությունն հայտնվեց քաղաքական և հոգեբանական փակուղում։ Իշխանությունները որդեգրել են արտաքին ճնշումներին չդիմակայելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ազգային եկեղեցին … Read more