Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են բերման ենթարկվում Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները՝ կից հաղորդելով․ «Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են սպանության համար մեղադրվող Մրգաշեն գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդին և նրա 17-ամյա եղբորը։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն»։ Ձերբակալվել … Read more

Իրանի հետ հակամարտության ընթացքում վիրավորվել է 399 ամերիկացի զինվորական. CENTCOM

Առնվազն 399 ամերիկացի զինծառայող է վիրավորվել Իրանի հարձակումների հետևանքով: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Հոքինսին: Հոքինսի տվյալներով՝ 354 զինծառայող արդեն վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը: Ամերիկացի զինվորականների շրջանում պաշտոնական զոհերի թիվը 13 է: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ: Իսլամական … Read more

Պետական ներդրում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի արդիականացման համար

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ 2022–2026 թթ․ «Արամ Խաչատրյան» համերգասրահում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և արդիականացման աշխատանքներ։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ վերանորոգվել են դահլիճն ու գրասենյակային հատվածները, փոխարինվել են բազկաթոռները, իրականացվել են բեմի և հանրային տարածքների բարելավման աշխատանքներ, երգեհոնի հիմնանորոգում, տեղադրվել է վերելակ, արդիականացվել են ձայնային համակարգը և LED էկրանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի ո՞ր կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ տունը ռեմոնտ անի. Փաշինյան

«Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրենք իրենց տները նորոգեն»,-ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Աշխարհի ո՞ր երկրի ո՞ր կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի։ Բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել․ այո՛, սրա համար ենք հեղափոխություն արել, այդ թվում՝ սրա համար։ Հիփոթեքային վարկի վճարած … Read more

ԿԿՀ-ն 30 օր է տվել «Ուժեղ Հայաստանի» անդամներին հայտարարագիր ներկայացնելու համար

15 ապրիլի 2026 – 16:01 AMT PanARMENIAN.Net – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ծանուցում է ուղարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի անդամներ Նարեկ Կարապետյանին, Գոհար Մելոյանին, Ալեքսան Ալեքսանյանին և Դավիթ Ղազինյանին՝ հիշեցնելով հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին։ Նշվել է, որ Կուսակցության նախագահի և խորհրդի անդամների պաշտոնները զբաղեցնելուց հետո մեկամսյա ժամկետում նրանք արդեն պետք … Read more

Պեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 15 Ապրիլ, 2026 22:33 Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում հերքել է Իրանին սպառազինություն տրամադրելու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Նա վերջերս ինձ մի հիանալի նամակ է գրել։ … Read more

LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը

ՄՇԱԿՈՒՅԹ 15 Ապրիլ, 2026 20:03 Աշխարհի ամենախոշոր շքեղ ապրանքների կոնգլոմերատ LVMH-ը հայտնել է առաջին եռամսյակում վաճառքների թույլ աճի մասին՝ կապելով դինամիկայի վատթարացումը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետևանքների հետ, որը շարունակում է ճնշում գործադրել խմբի բիզնեսի հիմնական ուղղությունների վրա, գրում է Financial Times-ը։ LVMH-ի եկամուտները տարվա առաջին երեք … Read more

Իրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15 Ապրիլ, 2026 18:00 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները և դրան հաջորդող Հորմուզի նեղուցի շրջափակումը հարված կհասցնեն համաշխարհային տնտեսությանը, բայց այն հետագայում լիովին կվերականգնվի։ Այս մասին նա ասել է Fox Businеss-ի հետ հարցազրույցում: «Հարված կհասցվի։ Մենք արդեն վեց շաբաթ է՝ անցնում … Read more

Տարադրամի փոխարժեքն ապրիլի 15-ին՝ ըստ ԿԲ տվյալների – armeniatoday.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է 374,48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,71 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440,95 դրամ (նվազել է 1,66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,9443 դրամ (աճել է 0,01 դրամով):

Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 15 Ապրիլ, 2026 17:00 Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին հանձնարարել է կազմել երկրի նոր կառավարությունը: Պետության ղեկավարը նաև մտադիր է մայիսի 6-7-ը նշանակել նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ընթացքում Մադյարը կընտրվի նոր վարչապետ: Այդ մասի տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Հանրապետության նախագահն … Read more