Կցրտի 4-6 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում — MediaNews

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-8-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամերին առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, … Read more

ԱՄՆ-Իսրայելական գործողությունների հետևանքները կրում է ամբողջ աշխարհը․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքները Իրանի դեմ զգացվում են ողջ աշխարհում՝ կոչ անելով միջազգային հանրությանը ցուցաբերել պատասխանատու և վճռական դիրքորոշում։ Նա այս մասին ասել է Ալեքսանդր Ստուբբի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին և ընդգծելով դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ լարվածությունը մեղմելու համար։ Փեզեշքիանը նշել է, որ … Read more

Այս իրավիճակը կարող է լուծվել միայն հանրային մեծ արձագանքի շնորհիվ. պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց։ Սա հանգամանք է, որը չենք կարող հաշվի չառնել, և այն որոշակիորեն սահմանափակում է մեր գործողությունների շրջանակը։ Ուստի այս պարագայում էլ ավելի է կարևորվում ոչ քաղաքական դերակատարների արձագանքը։ Այս իրավիճակը կարող է լուծվել … Read more

Պետությունը բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով․ նախագիծ

Կառավարությունը նախատեսում է բնակարանային աջակցություն տրամադրել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար ներդնել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։ Ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Նախագծով առաջարկվում է ծրագրի … Read more

Իրանը հրթիռակոծել է իսրայելական ավիաբազան և Քուվեյթում ամերիկյան ռազմանավեր

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական զինված ուժերը հարձակվել են իսրայելական ավիաբազայի և, ինչպես պնդում են, Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմանավակների վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Ծովային գործողությունների առաջին փուլում բալիստիկ հրթիռների օգնությամբ ոչնչացվել է ամերիկյան դեսանտային նավակների տեղակայման վայրը Շուվեյխ նավահանգստում, նշված է ԻՀՊԿ-ի հայտարարությունում, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ … Read more

Ողջունում ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Բաքվում մասնակցում է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ երկրների վարչապետերի և փոխնախագահների ժողովին։ Այս մասին տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից: Յըլմազը խոսել է նաև Հարավային Կովկասի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացից։ Ըստ նրա՝ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերը։

Ռուսաստանում հայտարարել են Հայաստանից մատակարարվող արտադրանքի վերաբերյալ պահպանվող դժգոհությունների մասին

Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և անասնաբուծական արտադրանքի նկատմամբ դժգոհությունները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և անասնաբուծական արտադրանքի նկատմամբ դժգոհությունները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ, պահպանվում են, գրում է «Ինտերֆաքսը»։ Այս իրավիճակից ելքը կարող է լինել ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը թույլ … Read more

Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. այցելել է վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջել Արմավիրի մարզի համայնքներով, ծանոթանալ այնտեղ իրականացվող տարբեր աշխատանքների ընթացքին: Նա ծանոթացել է նաև Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզում իրականացված աշխատանքներին, որը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Բռնություն ու կողոպուտ Երևանի կենտրոնում․ 18-20 տարեկան 5 երիտասարդ ձերբակալվել է

Երևանի Արգիշտի փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած ֆիզիկական ներգործության ու կողոպուտի դեպքով Աբովյան քաղաքի 18-20 տարեկան 5 երիտասարդ է ձերբակալվել, հայտնել է ՆԳՆ-ն։ Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2։00-ի սահմաններում։ Ոստիկանություն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ իրենց շենքի բակում 5 անձ անհարկի վիճել են, միմյանց հասցրել հարվածներ, վերցրել գետնին … Read more

Մերձավոր Արևելքի լարվածությունը սպառնում է պարենային գների նոր աճով

Համաշխարհային պարենային գները մարտ ամսին հասել են անցած տարվա սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին և կարող են շարունակել աճել, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվի։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ընգծելով, եթե հակամարտությունը տևի ավելի քան 40 օր և մուտքային ծախսերը (օրինակ՝ պարարտանյութերը) մնան բարձր, ֆերմերները կարող են կրճատել ներդրումները, նվազեցնել ցանքատարածությունները … Read more