«Այս խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին պատշաճ կերպով իրազեկել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության իմ…

Ֆանտաստիկ հանգույց. բարեկամների և թշնամիների տեղերը կարող են փոխվել

01.04.2026 | 14:30 Ու՞մ մտքով կանցներ, որ ԱՄՆ-ի նատոյական դաշնակից Թուրքիան կմտածի օգնել Իրանին այս պատերազմում: Սակայն ոչինչ պատահական չի լինում: Հրեաները ձգտում են քրդերին «զարթնեցնել» ընդդեմ Իրանի, իսկ Էրդողանը քաջ գիտակցում է քրդական զարթոնքի էկզիստենցիալ վտանգը Թուրքիայի համար: Եվ ահա ֆանտաստիկ և հնգաթև բարդ հանգույցը. ԱՄՆ-Իրան-Իսրայել-Թուրքիա- Քրդեր, որտեղ բարեկամների և թշնամիների տեղերը կարող են փոխվել: Իսկ … Read more

Դավիթ Մինասյանին տեղափոխել են հիվանդանոց

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։ Նա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։  

ՖԻԴԵ-ի դասակարգման տղամարդկանց և կանանց աղյուսակներում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 6 գրոսմայստեր:Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Շանթ Սարգսյանը (69-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (92-րդ տեղ), Արամ Հակոբյանը (96-րդ տեղ):Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի դարձյալ 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյան (45-րդ տեղ), Մարիամ Մկրտչյան (69-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (74-րդ տեղ): Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի … Read more

Իրանում գործակալ լինելու մեղադրանքով 65 մարդ է ձերբակալվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ կենտրոնական Մարկազի նահանգում ձերբակալվել է 65 մարդ, որոնք իրանական կողմի պնդմամբ «թշնամու գործակալներ և նրանց հետ համագործակցողներ են եղել, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ»։ Վերջին օրերին և ամիսներին Իրանը ձերբակալել է բազմաթիվ մարդկանց, որոնք, ըստ նրա, տեղեկատվություն են տրամադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին կամ այլ կերպ վտանգել են … Read more

ՆՈՐ ԿԱԴՐԵՐ. Ինչպես է անվտանգության աշխատակիցը հարվածում Դավիթ Մինասյանին

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե  ինչպես է եկեղեցում տղամարդը հարվածում կալանավորված Դավիթ Մինասյանին: Հիշեցնենք` Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ 2 ամսով կալանք է կիրառվել։

Բացառիկ կադրեր. Փաշինյանի թիկնապահը եկեղեցում արմունկով հարվածում է 18-ամյա Դավիթին

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին Հավելենք, որ աշակերտ Դավիթ Մինասյանի կալանքի մասին Արմեն Աշոտյանն իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին։ «Եվրոպական մայրաքաղաքներում թող լավ իմանան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «նախապատրաստվում» ԵՄ-Հայաստան մայիսյան գագաթաժողովին»,- հայտարարել է … Read more

Գայանե Մինասյան. Թյուրիմացություն է իմ տղաների հետ պատահածը՝ կադրերում ամեն բան կա

1 ապրիլի 2026 – 14:25 AMT PanARMENIAN.Net – Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից Միքայել և Դավիթ Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը թյուրիմացություն է անվանել իր տղաների հետ պատահածը: «Սա թյուրիմացություն է, որ իմ երեխաների հետ եղել է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ որդիներն ամեն կիրակի մասնակցում են եկեղեցու պատարագին, ավարտել են դպրոցը գերազանցությամբ և … Read more