Վեց ուկրաինացի երեխաներ Ռուսաստանից կմեկնեն Ուկրաինա ու կմիանան ընտանիքներին

Վեց ուկրաինացի երեխաներ Ռուսաստանից կմեկնեն Ուկրաինա ու կմիանան ընտանիքներին, այս ամսվա ընթացքում ևս մեկ երեխայի վերադարձ կապահովվի տուն։ Այսօր այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ նշելով առաջին տիկին Մելանյա Թրամփի ջանքերը՝ նրանց վերադարձն արագացնելու ուղղությամբ։ Ուկրաինան հայտնում է, որ մոտ 20 հազար երեխա ապօրինաբար տեղափոխվել է Ռուսաստան և Բելառուս, որտեղ նրանք որոշ դեպքերում ռազմական պատրաստություն … Read more

Իշխանության կողմից զրո ասելիք՝ Ապրիլյան պատերազմի և հաղթանակի մասին

02.04.2026 | 20:20 Ողջ օրվա լրահոսը «Քառօրյայի 10-ամյակի» մասին է, ինչը տրամաբանական ու արդարացի է։ Սպասեցի մինչև օրվա ավարտը, սակայն, ինչպես և սպասելի էր, Փաշինյանի ու նրա թիմի կողմից ոչ մի ծպտուն չհնչեց, ոչ մի հիշատակում ու զրո ասելիք Ապրիլյան պատերազմի և հաղթանակի մասին։ Այո՛, հենց հաղթանակի, որը տարբեր հայտնի և անհայտ շրջանակների կողմից տարիներ շարունակ քարկոծվել … Read more

Ներկա էինք 1188թ․ թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․ «ՀՀ վարչապետի հետ Հայաստանի պատմության թանգարանում մասնակցել ենք միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը։ Պատմական արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից: Ցուցադրությունն ապրիլի 3-ից հասանելի կլինի այցելուներին Հայաստանի պատմության թանգարանում»։ Գնահատեք հոդվածը

Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Շատերին է հետաքրքրում հարցը, թե ԱՄՆ-ի նախագահ Թրամփն ինչո՞ւ չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերյալ սուր հայտարարություններով։ Բնականաբար, առաջին հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության խիստ ռիսկային լինելն է։ Չնայած, թե՛ ԱՄՆ-ը և թե՛, դիցուք, Մեծ Բրիտանիան ունեն հզոր նավատորմ, սակայն մի քանի … Read more

ԱՍՀ նախարարը մասնակցել է Հրազդանի սոցիալական աշխատանքի կենտրոնի բացման արարողությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Հրազդանի սոցիալական աշխատանքի կենտրոնի բացման արարողությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և պաշտոնատար այլ անձինք։ Ողջույնի խոսքում նախարար Թորոսյանը … Read more

Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ պայմանագիր կնքելու գաղափարը

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հնարավորությունն այն երկրների հետ, որոնք օգտագործում են այդ երթուղին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ANA լրատվական գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրաթին։ «Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և քննարկում է այս նեղուցն օգտագործող երկրների հետ պայմանագիր և վերահսկողության համաձայնագիր … Read more

20:00 Լուրերը մեկ տողով. Լոնդոնից բերված միջնադարյան արժեք, նոր պատգամավոր և լարված աշխարհաքաղաքական ֆոն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Վարչապետը մասնակցել է 1188թ. հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը, որը ձեռք է բերվել Լոնդոնից պետական ծրագրով։ • ԿԸՀ-ն դադարեցված պատգամավորի մանդատը փոխանցել է հաջորդ թեկնածուին՝ ըստ ընտրական ցուցակի։ • Գերմանիան և Չինաստանը քննարկել են Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերականգնումը։ • ԵՄ ներկայացուցիչը Չինաստանի հետ քննարկել է … Read more

«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բայերի» 19-ամյա հարձակվողի նկատմամբ

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Լևերկուզենիի «Բայեր» 19-ամյա կամերունցի հարձակվող Քրիստիան Կոֆանեին։ Ինչպես X սոցիալական ցանցի իր էջում գրել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, հարձակվողի տպավորիչ և արդյունավետ ելույթները ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեծ արձագանք են գտել, ինչը չի աննկատ մնացել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կողմից։ Այնուամենայնիվ, Կոֆանեին ձեռք բերելը մարտահրավեր կլինի «Արսենալի» համար, քանի … Read more