Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուրում» հարգանքի տուրք է մատուցվել հերոսների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի … Read more

«Բոլորն ունեն մտածելու բան», երբ քաղաքականապես կողմնակալ որոշումները սկսում են ազդել միջուկային էներգետիկ հարցերի վրա․ Օվերչուկը՝ Մեծամորի ատոմակայանի մասին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է Հայաստանին, որ Ռուսաստանը հետևում է Մեծամորի ատոմակայանի շուրջ զարգացումներին։ «Մենք չենք կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման և այս երկրում ատոմային էներգիայի ապագայի շուրջ զարգացումները»,- նշել է Օվերչուկը ТАСС-ի հետ զրույցում։ «Երբ մեզ հարցրին էլեկտրաէներգետիկ ընկերության բռնագրավման պատճառների մասին, մեզ պատասխանեցին, որ Հայաստանում մարդիկ դժգոհ են վատ սպասարկումից։ Արդյոք … Read more

Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ լսումներ՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում ընթանում են խորհրդարանական լսումներ՝ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ: Լսումներ՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի

Ապրիլի 1-ին, ժամը 23։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, տուժածներ չկան. կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը՝ մոտ 5 քմ, … Read more

«Փախան, ճողոպրեցին» ասողներին  ուզում եմ հիշեցնել` հենց իրենց գործողությունների պատճառով է, որ արցախցիները հայտնվել են այս վիճակում. Շահրամանյան

«Փախան, ճողոպրեցին» ասողներին  ուզում եմ հիշեցնել, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում, և հենց իրենց գործողությունների պատճառով է, որ արցախցիները հայտնվել են այս վիճակում. Սամվել Շահրամանյանը` Փաշինյանի խոսույթի մասին «Առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն Արցախյան գոյամարտի մեջ, չտրվեն նման սադրանքների, որովհետև նման սադրանքներն ունեն … Read more

Ջրի դեֆիցիտը՝ որպես տնտեսական գործոն․ «Վեոլիա Ջուրը» նախատեսում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում

Հայաստանում ջրամատակարարման հարցն աստիճանաբար դուրս է գալիս կոմունալ օրակարգի շրջանակներից և ձեռք է բերում տնտեսական նշանակություն ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ջրամատակարարման հարցն աստիճանաբար դուրս է գալիս կոմունալ օրակարգի շրջանակներից և ձեռք է բերում տնտեսական նշանակություն։ Սպառման աճը, կլիմայական փոփոխությունները և ակտիվ կառուցապատումը կայուն ճնշում են գործադրում համակարգի վրա, ինչը պահանջում է մասշտաբային ներդրումներ և … Read more

Մեր կորուստները մենք չենք կարող վերադարձնել, բայց հայրենիքը անպայման վերադարձնելու ենք․ Միքայել Հաջիյան 

«Ես պատերազմում, Արցախյան ազատամարտում, ապրիլյան քառօրյայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդուն՝ Նորայր Հաջիյանին: Ապրիլի 4-ին է զոհվել երեկոյան Թալիշի դիրքերում, իսկ 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրսեր որդիս` Երվանդ Հաջիյանն է զոհվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պատերազմում երկու որդիներին կորցրած Միքայել Հաջիյանը։  «Երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ զրկվեցի։ Ցավը, իհարկե, խորն է, … Read more