Իրանը հարձակվել է ԱՄՆ-ի` յոթ երկրներում գտնվող ռազմաբազաների վրա

Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքի յոթ երկրներում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա։ Դրանց թվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Իրաքյան Քուրդիստանում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող օբյեկտները: Հարվածներ են հասցվել նաև Իսրայելում գտնվող օբյեկտներին, որոնց թիրախը եղել է երկրի կենտրոնը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է. «ԻՀՊԿ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հզոր հարվածներ են … Read more

Սեր տեղացեք

28.02.2026 | 21:59 Մարմնի ճրագը աչքն է, երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի: Ղուկաս 11. 3 Ես լսում եմ ձեր աղաչանքը: Ոչ մի կանչ անլսելի չի մնում: Անչափ շատ են Ինձ դիմողները, սակայն քչերն են սպասում, որպեսզի լսեն իրենց ուղղված Իմ խոսքը, երբ այդ խոսքը անչափ … Read more

Իսրայելի ռազմաօդային ուժերը առաջին փուլում հարվածել են Իրանի տարածքում գտնվող մոտ 500 թիրախների

Իրանի դեմ ռազմական գործողության առաջին օրը Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Իսլամական Հանրապետությունում գտնվող մոտ 500 թիրախների։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարյուրավոր արկեր են նետել՝ միաժամանակ հարվածելով մոտ 500 թիրախների, այդ թվում՝ Իրանի մի քանի շրջաններում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերին և հրթիռային կայանքներին», – ասվում է … Read more

Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր

  «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «գուժել» է (թե՞ «ավետել»), որ չի մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին՝ մի շարք հիմնավորումներ բերելով։ Ուշադրություն է գրավում ներկայացված հիմնավորումներից այս մեկը․ ««Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում … Read more

Մանամայում թիրախավորվել են բնակելի շենքեր

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Մանամայում մի քանի բնակելի շենքեր են թիրախավորվել։ «Քաղաքացիական պաշտպանությունը շարունակում է հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները տուժած վայրերում», – ասվում է գերատեսչության հայտարարությունում։ Համացանցում տարածվում է տեսանյութում, թե ինչպես է իրանական «Շահեդ» անօդաչուն Մանամայում հարվածում ամերիկյան ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբ-բնակարանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքին։

Իրանի ապագան կորոշի Իրանի ժողովուրդը. Թուրքիայի ընդդիմության առաջնորդ

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է. «Իրանի ապագան կորոշի Իրանի ժողովուրդը»: Ըստ նրա՝ Թրամփի և Նեթանյահուի՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորող և տարածաշրջանը բորբոքող միջամտություններն անընդունելի են։ «Թուրքիան պետք է վարի չափազանց զգույշ դիվանագիտություն՝ առաջնահերթություն տալով իր հարևանի տարածքային ամբողջականությանն ու կայունությանը և բարձր զգայունություն ցուցաբերելով քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Իրանը փրկելը արյունարբու ռեժիմների գործը չէ»,- հավելել է … Read more