«Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքիշխան գործն է. Պեսկով

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումը Հայաստանի և Ադրբեջանի համար զուտ ինքնիշխան հարց է։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա Հայաստանի և Ադրբեջանի համար ինքնիշխան խնդիր է։ Մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին», – լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել է դժվարին իրավիճակում հայտնված երեխաների զարգացման ծրագիր

Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipalityի աջակցությամբ Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի նպատակն է աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների 50 երեխաների՝ ստեղծելով անհատական կարիքներին հարմարեցված միջավայր՝ նրանց զարգացման, վերականգնման և սոցիալական ներառման համար: Ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից երեխաներին մատուցվում են սոցիալ-հոգեբանական, լոգոպեդական, հատուկ մանկավարժական, երաժշտաթերապիայի թերապևտիկ ծառայություններ: Ծրագիրը մեկնարկել է … Read more

«Էկոկաթ» անվանումը պարունակող ապրանքների մասով Հանձնաժողովում առկա են որոշակի տվյալներ, իսկ մյուս ընկերության մասով ուսումնասիրություն կիրականացվի․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջերս վարույթներ է հարուցել կաթնամթերքի շուկայում ապրանքների տուփերի կամ փաթեթվածքների վրա «էկո», «բիո» բառերով մակնշումների առնչությամբ: Շուկայում, սակայն, շարունակում է վաճառվել «Էկոկաթ» և «Բիոկաթ» անվանումներով կաթնամթերքի տեսականին: Խնդրի առնչությամբ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանից՝ ճշտելու, արդյոք ընկերություններն ունեն օրգանական սերտիֆիկատ:  Ի պատասխան հարցին, ՄՊՀ մամուլի քարտուղարը … Read more

Իրանի և ԵՄ եռյակի բանակցությունները կսկսվեն հուլիսի 25-ին

Թեհրանի և ԵՄ եռյակ երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև բանակցությունները՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար, կսկսվեն հուլիսի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:30-ին, Ստամբուլում գտնվող Իրանի հյուպատոսարանում: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը: Հուլիսի 21-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ հուլիսի 25-ին Ստամբուլում՝ փոխարտգործնախարարների մակարդակով, կկայանա … Read more

Սովի և թերսնուցման պատճառով մահացած պաղեստինցիների թիվը հասել է 115-ի

Սովի և թերսնուցման պատճառով մահացած պաղեստինցիների թիվը հասել է 115-ի, հայտնել է Գազայի կառավարության մամուլի գրասենյակը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Իսկ Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 24-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական ուժերի կողմից սպանվել է 21 պաղեստինցի, որոնցից 7-ը՝ սննդի բաշխման կենտրոնների մոտակայքում։ Պաղեստինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն Al … Read more

Իրանական և ամերիկյան բանակցողները գրեթե համաձայնության են հասել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ․ The American Conservative

Իրանական և ամերիկյան բանակցողները գրեթե համաձայնության են հասել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, երբ Իսրայելը սկսեց Իսլամական Հանրապետության ռմբակոծությունները։ Նման տեսակետ է հայտնել The American Conservative ամսագրի սյունակագիր Թեդ Սնայդերը իր հոդվածում։ Նրա կարծիքով՝ ավելի ու ավելի շատ ապացույցներ են վկայում այն մասին, որ մայիսի 23-ին Հռոմում կայացած բանակցություններում կողմերը քննարկել են երկու փոխադարձաբար ընդունելի տարբերակ. … Read more

ԵՄ օժանդակությամբ մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ՀԸԳՀ/ ներքո իրականացվող  սպառողների շահերի  պաշտպանության բարեփոխումների համատեքստում մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակներում։  Ինչպես տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը, «Աջակցություն սպառողների շահերի պաշպանության օրենսդրության մոտարկմանը 2»  առաքելությունն իրականացվել է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության … Read more

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես մտահոգված է Թաիլանդ-Կամբոջա սահմանի երկայնքով աճող բռնությամբ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Թաիլանդին և Կամբոջային «ցուցաբերել առավելագույն զսպվածություն»՝ հաշվի առնելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես մտահոգված է Թաիլանդ-Կամբոջա սահմանի երկայնքով աճող բռնությամբ, որը հանգեցրել է քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում զոհերի, ինչպես նաև տուժած տարածքներում հարյուրավոր դպրոցների ժամանակավոր փակման»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ … Read more

Զախարովան հերթական անգամ Արևմուտքին մեղադրել է` Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգության հիմքերը խաթարելու փորձերի մեջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ Արևմուտքին մեղադրել է Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգության հիմքերը խաթարելու փորձերի մեջ։  Զախարովան այդ մասին խոսել է հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցի ընթացքում։  Զախարովան նշել է, որ Արևմուտքը փորձում է դուրս բերել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը տարածաշրջանային համատեքստից և այն ծառայեցնել սեփական աշխարհաքաղաքական շահերին։  «Հայաստանն ու Ադրբեջանը … Read more