Անտոնիո Կոնտե․ «Մենք մրցել ենք Իտալիայի լավագույն թիմի դեմ»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայի 8-րդ տուրի խաղից հետո, որում իր թիմը 3-1 հաշվով հաղթել է «Ինտերին»։ «Ես այս խաղն ապրում եմ իմ ֆուտբոլիստների հետ՝ լավ ու վատ պահերին։ Մենք խաղացել ենք, իմ կարծիքով, Իտալիայի լավագույն թիմի դեմ։ Նրանք խաղի ընթացքում կորցրեցին մի քանի ֆուտբոլիստների, բայց թղթի վրա նրանց կազմը բոլորովին … Read more

SERIE A. «Նապոլին» տանը հաղթեց «Ինտերին» 🎥

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Նապոլին» տանը 3-1 հաշվով հաղթեց «Ինտերին»։ Առաջին խաղակեսում տանտերերի կազմից հանդիպման հաշիվը բացեց կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, ով իրացրեց 11 մետրանոց հարվածը, սակայն փոխարինվեց 37-րդ րոպեին վնասվածքի պատճառով։ Երկրորդ խաղակեսում «Նապոլիի» կազմում աչքի ընկան Սքոթ Մաքթոմինեյը և Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան։ «Ինտերի» միակ գոլը խփեց Հաքան Չալհանօղլուն՝ 11 մետրանոցից։ «Ինտերի» հայ կիսապաշտպան … Read more

Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի ակումբները շարունակում են հետաքրքրված լինել «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ «Միլանը» պատրաստ է 80 միլիոն եվրո առաջարկել 26-ամյա պորտուգալացու համար։ Լեաուի ապագան կախված է նրա ցուցադրած խաղից 2025/26 մրցաշրջանի մնացած մասի ընթացքում։ Լեաուն այս մրցաշրջանում չորս խաղում խփել է երեք գոլ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 … Read more

Քենան Յիլդիզը կարիերան շարունակելու հինգ տարբերակ ունի

«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզին հետևում են «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Չելսին», ըստ լրագրող Էքրեմ Քոնուրի։ Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը դեռևս մտադիր է երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը՝ աշխատավարձի բարձրացմամբ։ Transfermarkt-ը Քենան Յիլդզի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում տասը խաղում խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային … Read more

«Նապոլին» երկարաձգել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստների հետ

«Նապոլիի» ղեկավարությունը նոր պայմանագրեր է կնքել երկու խաղացողների հետ՝ կենտրոնական հարձակվող Ջուզեպպե Ամբրոսինոյի և հարձակողական կիսապաշտպան Անտոնիո Վերգարայի հետ։ Տեղեկատվությունը հրապարակվել է իտալական ակումբի կայքում։ Երկու խաղացողներն էլ կմնան «Նապոլիի» կազմում մինչև 2030 թվականի ամառը։ Վերգարան ակումբի ակադեմիայի սան է։ Կիսապաշտպանը այս մրցաշրջանում հիմնական թիմի կազմում խաղացել է ընդամենը մեկ խաղ, որից հետո չի կարողացել … Read more

«Յուվենտուսի» հարձակվողը եվրոպական գրանդների տեսադաշտում է

«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզը եվրոպական գրանդների տեսադաշտում է։ 20-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին ուշադիր հետևում են «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Չելսին», ըստ լրագրող Էքրեմ Քոնուրի։ «Յուվենտուսի» ղեկավարությունը դեռևս մտադիր է երկարաձգել թուրքի պայմանագիրը՝ աշխատավարձի բարձրացմամբ։ Transfermarkt-ը Քենան Յիլդզի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում տասը խաղում խփել է … Read more

Նիկո Պասը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ թիմ

TyC Sports-ի փոխանցմամբ՝ «Ինտերը» պատրաստ է 58 միլիոն եվրո առաջարկել «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասի համար։ Ըստ աղբյուրի՝ «Ռեալ Մադրիդը» կարող է խափանել «Ներաձուրիի» ծրագրերը։ Նրա պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս «Լոս Բլանկոսին» գնել Պասին 9 միլիոն եվրոյով։ Նշվում է, որ իտալական ակումբն արդեն սկսել է բանակցություններ ֆուտբոլիստի շրջապատի հետ։ «Ինտերը» վստահ է, որ … Read more

Լուկա Մոդրիչը «Միլանի» բոլոր ֆուտբոլիստներին iPhone-ներ է գնել

«Միլանի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը սոցիալական ցանցերում պատմել է, թե ինչպես թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել խուսափել հանդերձարանում երգ երգելուց՝ իտալական գրանդին միանալուց հետո: Ֆուտբոլում կա մի ավանդույթ, երբ յուրաքանչյուր նոր ֆուտբոլիստ պետք է երգ կատարի իր թիմակիցների առջև: «Մենք մտանք հանդերձարան, և յուրաքանչյուր ֆուտբոլիստի նստատեղին նոր iPhone կար: Մոդրիչը դրանք մեզ նվիրեց: Նա մեզանից յուրաքանչյուրին … Read more

Դայո Ուպամեկանոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսին» միացել է «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի համար պայքարին։ Ինչպես հայտնում է Bild-ը՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Ինտերը» և «Ռեալ Մադրիդը»։ Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո։ Ուպամեկանոն կարող է անվճար լքել «Բավարիան» 2026 թվականի ամռանը՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։ Այս մրցաշրջանում «Բավարիայի» պաշտպանը մասնակցել … Read more

«Յուվենտուսն» Իգոր Տուդորին հեռացնելու ևս մեկ պատճառ ունի

Իտալական լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն քննարկել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հնարավոր հեռացման հարցը։ Թուրինյան ակումբը յոթ խաղ է անցկացրել առանց հաղթանակի, ինչը թիմը չի արել 16 տարի։ Ավելին, ինչպես բազմիցս հաղորդվել է, ներկայիս մարզիչը լավագույն հարաբերությունների մեջ չէ «Ծեր Սինյորայի» ղեկավարության հետ։ Լրագրող Ռոմեո Ագրեստիի խոսքով՝ «Յուվենտուսի» ղեկավարները կարծում են, որ Տուդորը հաջողությամբ չի … Read more