«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը՝ «Լիվերպուլի» տեսադաշտում

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կհեռանա թիմից։ Հաշվի առնելով իրավիճակը՝ մերսիսայդյան ակումբը ուսումնասիրում է շուկան՝ նոր հարձակվող փնտրելով։ «Լիվերպուլը» կապ է հաստատել «Մարսելի» հետ՝ Մեյսոն Գրինվուդի վերաբերյալ հարցումներ կատարելու համար, հաղորդում է CaughtOffside-ը։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի մասին է, ով «Կարմիր սատանաների» ակադեմիայի սան է։ Ակնկալվում է, որ «Մարսելը» պատրաստ կլինի … Read more

Կևին Դե Բրույնե․ «Իմ սիրելի թիմը «Լիվերպուլն» է»

Կևին Դե Բրույնեն վերջերս հայտարարեց «Մանչեսթեր Սիթիի» որոշման մասին՝ իր հետ նոր պայմանագիր չկնքելու վերաբերյալ։ Հաջորդ ամռանը բելգիացին կհայտնվի նոր թիմում։ Վերջին օրերին 33-ամյա Դե Բրույնեն կապվում է մի շարք թիմերի հետ, որոնցից մեկը «Լիվերպուլն» է։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում տարածում է վայելում շատ երիտասարդ Քևինի հին տեսանյութը, որտեղ նա խոսում է Լիվերպուլյան ակումբի մասին։ … Read more

«Լիվերպուլի» կարևոր ֆուտբոլիստներից մեկը կարող է լքել ակումբը

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլը» կարող է կորցնել ոչ միայն Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին, այլև պաշտպանության գծի մեկ այլ կարևոր խաղացողի։ Փաստն այն է, որ Իբրահիմա Կոնատեն նոր պայմանագրի շուրջ բանակցություններում մեծ գումար է խնդրել. ֆրանսիացին ցանկանում է դառնալ մերսիսայդյան թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։ Կոնատեի դիրքորոշումը էական խնդիր է ստեղծում բանակցային գործընթացում։ Եթե ​​«Լիվերպուլը» չկարողանա համաձայնության … Read more

Պեպ Գվարդիոլան՝ Խաբի Ալոնսոյի՝ «Բայերից» հեռանալու մասին

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Խաբի Ալոնսոյի «Բայերից» հեռանալը։Այսօր Լևերկուզենյան թիմի գլխավոր մարզիչը պաշտոնապես հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա իր պաշտոնից։ «Բայերում նրա ունեցած ազդեցությունը անհավանական էր։ Կարծում եմ՝ բոլոր մարզիչները, ովքեր հնարավորություն ունեցան և հաճույք ունեցան նրա հետ աշխատելու, միշտ գիտեին, որ նա լավ մարզիչ կդառնա։ Եվ, գիտեք, Գերմանիա գալը և «Բավարիայի» հետ մրցելը միշտ … Read more

«Լիվերպուլը» փոխհատուցում կպահանջի «Ռեալ Մադրիդից»

«Լիվերպուլը» փոխհատուցում կպահանջի «Ռեալ Մադրիդից» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի վաղաժամ հեռանալու համար։ Այս մասին հայտնում է COPE-ն։ Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները դժգոհ են, որ 26-ամյա պաշտպանը լքել է ակումբը հունիսի 14-ին, չնայած նրա պայմանագիրը լրանում էր հունիսի 30-ին։ «Ռեալ Մադրիդը» պլանավորում է ֆուտբոլիստին օգտագործել Աշխարհի ակումբային առաջնությունում։ Մադրիդյան թիմը իր առաջին խաղը կանցկացնի հունիսի 18-ին՝ «Ալ-Հիլալի» դեմ։ … Read more

Ռիչարլիսոնը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը կարող է ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Sky Sports-ի տվյալներով՝ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Էվերթոն»։ Բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը։ Ռիչարլիսոնը «Էվերթոնի» կազմում հանդես է եկել 2018-ից 2022 թվականներին։ Այնուհետև նա տեղափոխվել է «Թոթենհեմ»։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ, խփել 5 գոլ և … Read more

Ռիս Ջեյմսը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։ Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը քննարկում է Ջեյմսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Բարսելոնան» պատրաստ է անգլիացու տրանսֆերի համար առաջարկել 25 միլիոն։ 25-ամյա պաշտպանը «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ … Read more

Ջոնաթան Տան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

Գերմանիայի հավաքականի և «Բայեր Լևերկուզենի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի տվյալներով՝ «Նյուքասլը» հետաքրքրված է 29-ամյա գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Անգլիական թիմը կարող է ֆուտբոլիստին գնել անվճար, քանի որ նրա պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։ Պաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է … Read more

Բրունո Ֆերնանդեշի ֆանտաստիկ ցուցանիշը «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և թիմի ավագ Բրունո Ֆերնանդեշը «Կարմիր սատանաների» կազմում տնային խաղերում խփել է առնվազն 10 գոլ և կատարել առնվազն 10 գոլային փոխանցում՝ մեկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում՝ երրորդ անգամ։ Այս մասին հայտնում է Squawka-ն։ Բացի ընթացիկ մրցաշրջանից, պորտուգալացի ֆուտբոլիստը դա արեց նաև 2020/2021 և 2022/2023 մրցաշրջաններում։ Պրեմիեր Լիգայի 1992 թվականից ի վեր այս նվաճմանը … Read more

Կևին Դե Բրույնեն ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Իտալիայում

«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնել է լրագրող Սաշա Տավոլիերին X սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Ջանլուկա Դի Մարցիոն տեղեկություն էր տարածել, որ բելգիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները նախորդ շաբաթ արդեն հանդիպում են ունեցել «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովաննի Մաննայի հետ։ Ըստ աղբյուրի՝ Դե Բրույնեի՝ Իտալիայում կարիերան շարունակելու ցանկության … Read more